Փորձագետ. ՄԻԱՎ–ի մասին ԱՄՆ գիտնականների աշխատանքները հետազոտությունների կարիք ունեն

© Sputnik / Резников / Անցնել մեդիապահոցИсследование крови, зараженной вирусом СПИДа
Исследование крови, зараженной вирусом СПИДа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել են ամերիկյան վիրուսաբանների մշակած նոր մեթոդի մասին, որը հեռանկարում թույլ կտա դեղամիջոց ստեղծել ՄԻԱՎ–ից և ՁԻԱՀ–ից ամբողջությամբ ազատվելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. ՄԻԱՎ–ի բուժման նոր մեթոդների վերաբերյալ ամերիկյան մասնագետների հայտարարությունը պետք է ամրագրվի մանրամասն հետազոտությունների արդյունքներով, «Sputnik-Արմենիա» կայքին ասաց ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ Ժանետ Պետրոսյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ամերիկյան վիրուսաբանները միջոց են գտել, որպեսզի ստիպեն ՄԻԱՎ–ին լքել մարմնի բջիջները, որոնցում նա «թաքնվում» է հակառետրովիրուսային թերապիայից հետո, քաղցկեղի դեմ դեղերի օգնությամբ։ Ինչպես նշվել է, հեռանկարում դա թույլ կտա դեղամիջոց ստեղծել` ՄԻԱՎ–ից և ՁԻԱՀ–ից ամբողջությամբ ազատվելու համար։

«ԶԼՄ–ներում պարբերաբար հայտնվում են հաղորդագրություններ ՄԻԱՎ–ից բուժման նոր մեթոդների մասին։ Տվյալ պահին մենք չենք կարող ինչ–որ կերպ մեկնաբանել այդ նորությունը»,– նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով` այդ տեղեկատվությունն ընդամենը հաղորդում է անցկացվող հետազոտության մասին և հիմա պետք է անցնեն կլինիկական փորձարկումներ։

Հատկանշական է, որ հայ գիտնականները 1998թ.–ին հայտարարել են «Արմենիկում» դեղամիջոցի ստեղծման մասին, որը պայքարելու էր տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` ՁԻԱՀ–ի դեմ։ Այն գրանցված է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Աֆրիկայի որոշ երկրներում։

«Արմենիկումը» կոմբինացված ազդեցությամբ համալիր դեղամիջոց է, որն ունի հակավիրուսային, հակաբակտերիալ և իմունամոդուլացնող ազդեցություն։

Լրահոս
0