Քիմ Քարդաշյանն ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնում նախընտրում է Հիլարի Քլինթոնին

© Официальная страница в ФейсбукеКим Кардашян, Хиллари Клинтон, Канье Уест
Ким Кардашян, Хиллари Клинтон, Канье Уест - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սելֆի է արել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Քանյե Ուեսթի հետ։ Լուսանկարը հրապարակվել է Քարդաշյանի Instagram–ում։ Լուսանկարն ուղեկցվում է #‎HillaryForPresident հեշթեգով (Հիլարին` նախագահ), հաղորդում է Lenta.ru-ն։

«Հուզվում եմ մեր ապագա նախագահի` ԱՄՆ–ի առաջին կին նախագահի հետ հանդիպումից առաջ։ Միգուցե նա համաձայնի սելֆի անել ինձ հետ»,– հանդիպումից առաջ գրել է Քարդաշյանը։

Ավելի ուշ նա հրապարակել է Քլինթոնի հետ լուսանկարը և գրել. «Ստացվեց։ Ես սիրում եմ լսել նրա ելույթները և այն, թե ինչպիսի նպատակներ է նա դնում մեր երկրի համար»։ Մեկնաբանությունն ուղեկցվում է #‎HillaryForPresident‬ հեշթեգով (Հիլարին` նախագահ)։

Լրահոս
0