Ֆրանսիան առաջինն է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կռվում են Սիրիայում

© Sputnik / Андрей Стенин /  / Անցնել մեդիապահոցСитуация в сирийском городе Маалула
Ситуация в сирийском городе Маалула - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետազոտությունների համաձայն, Ֆրանսիան առաջինն է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կռվում են Սիրիայում։ Առաջին եռյակում են ընդգրկվել նաև Գերմանիան և Մեծ Բրիտանիան

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան առաջինն է Եվրամիության այն երկրների ցանկում, որոնց արմատական տրամադրվածություն ունեցող քաղաքացիները կռվում են Սիրիայում։ Ապրիլից ի վեր Ֆրանսիայի` շուրջ 1.2 հազար քաղաքացի է մեկնել Սիրիա, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը` ներկայացնելով ռիսկերի գնահատմամբ զբաղվող Aon ընկերության տվյալները։

Սիրիա մեկնած քաղաքացիների քանակով առաջին եռյակում են նաև Գերմանիան և Մեծ Բրիտանիան` 600-ական քաղաքացի։ Չորրորդ հորիզոնականում է Բելգիան, որի քաղաքացիներից 400-ը համալրել են Սիրիայում գործող հակակառավարական ուժերի շարքերը։

Ըստ Aon–ի, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Իռլանդիան, Դանիան և Էստոնիան Եվրամիության այն երկրներից ցանկում են, որտեղ «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների սպառնալիքների աճ է գրանցվել։

Aon–ը ազգային կորպորացիա է, որը ծառայություններ է մատուցում ռիսկերի կառավարման ոլորտում։ Aon–ը ունի շուրջ 500 գրասենյակ և 65 հազար աշխատակից, ծառայություններ է մատուցում 120 երկրում։

Լրահոս
0