00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. ԻՊ-ին պետք է ճիշտ գնահատական տալ և համապատասխան քայլեր ձեռնարկել

© БоонСаркис Григорян
Саркис Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համապատասխան և առաջնահերթ քայլերից է այն խմբավորումների դեմ պայքարը, որոնք հավատարմության երդում են տալիս «Իսլամական պետությանը», կարծում է արաբագետը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի–Sputnik. «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է ընդլայնվել, ինչն այդ խմբավորումը պատկերացնում է նաև աշխարհի տարբեր մասերում, հիմնականում՝ իսլամական երկրներում գործող խմբավորումների կողմից իրեն տրվող հավատարմության երդումներով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Մեկնաբանելով Ուզբեկստանում գործող իսլամական շարժման լուծարման և «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տալու մասին տեղեկությունը, արաբագետը կարծիք է հայտնել, թե ներկա փուլում այլ կերպ ընդլայնվել, կարծես թե, խմբավորմանը չի հաջողվում:

«Այսինքն, ինչքան կարողացել է, այնքան ընդլայնվել է Սիրիայի և Իրաքի որոշ հատվածներում, մնացած մարտավարությունը, փաստորեն, պարփակվում է նման երդումներ հավանություն արժանացնելով»,-նշել է արաբագետը։

Գրիգորյանը նաև նշել է, որ ԱՊՀ տարածքի համար այս ամենը միանշանակ սպառնալիք է։

«Բացի նրանից, որ «Իսլամական պետությունը» փորձում էր կովկասյան տարածաշրջանը պահել իր ազդեցության գոտում և շատ ու շատ առաջնորդներ հենց Կովկասի ծնունդ են, կարծում եմ, Կենտրոնական Ասիան ևս մշտապես հետաքրքրել է ահաբեկչական այդ խմբավորմանը», – նշել է Գրիգորյանը։

Նրա կարծիքով, այդ տարածաշրջանն ընդլայնվելու շատ լայն հնարավորություն է տալիս, որովհետև այնտեղ իսլամիստները միշտ ակտիվ են եղել։

«Աֆղանա-պակիստանյան տարածաշրջանը ժամանակակից իսլամիստ ծայրահեղականների բնօրրանն է», – նշել է արաբագետը։

Նա նաև ավելացրել է, որ «Ալ Քաիդա»-ն այնտեղ է ձևավորվել, իսկ «Իսլամական պետությունն» էլ համարել է հենց «Ալ Քաիդա»-ի ճյուղավորում:

«Նախ պետք է համապատասխան գնահատական տրվի և հասկանալի դառնա, թե ինչ սպառնալիք է իրենից ներկայացնում այս կառույցը: Շատ հաճախ խոսվում է խմբավորման մասին, բայց, թե ինչ վտանգ է այն ներկայացնում, շատ քչերն են կարողանում ճիշտ գնահատել: Կարևոր է ճիշտ գնահատական տալ և համապատասխան քայլեր ձեռնարկել», – ասել է արաբագետը։

Նրա խոսքով, համապատասխան և առաջնահերթ քայլերից է այն խմբավորումների դեմ պայքարը, որոնք հավատարմության երդում են տալիս «Իսլամական պետությանը»։

Արաբագետը նաև նշում է, որ այդ երդումներով նրանք դառնում են խմբավորման բաղկացուցիչ մաս:

«Հետևաբար, պետք է սաստկացվի դրանց դեմ պայքարը, պետությունները պետք է ճնշումներ գործադրեն, առավել ակտիվորեն պայքարեն դրանց դեմ, որ չեզոքացվի նրանց սպառնալիքը», – ընդգծել է արաբագետը։

Նրա խոսքով` Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներից ներկայացուցիչներ կան ոչ միայն «Իսլամական պետության» կազմում կռվող, այլև այդ երկրների տարածքներում ակտիվություն ցուցաբերող։

«Կարծում եմ, որ սրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել և ակտիվ, համապատասխան քայլերով չեզոքացնել այս սպառնալիքը», – նշել է Սարգիս Գրիգորյանը:

Լրահոս
0