«Սևիլյայի» ֆուտբոլիստներին ոստիկանության ուղեկցմամբ տեղափոխել են հյուրանոց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկուշաբթի գիշերը հատուկ չվերթով Թբիլիսի են տեղափոխել «Սևիլյա» ակումբի խաղացողներին, որոնք Վրաստանի մայրաքաղաքում ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի շրջանակում կմրցեն «Բարսելոնայի» հետ

Երկուշաբթի գիշերը հատուկ չվերթով Թբիլիսի են տեղափոխել «Սևիլյա» ակումբի խաղացողներին, որոնք Վրաստանի մայրաքաղաքում ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի շրջանակում կմրցեն «Բարսելոնայի» հետ

«Սևիլյայի» ֆուտբոլիստներին ոստիկանության ուղեկցմամբ օդանավակայանից ՎՖՖ ավտոբուսով տեղափոխել են Թբիլիսիի կենտրոնական հյուրանոցներից մեկը, որտեղ նրանք կմնան մի քանի օր,  հայտնում է «Sputnik–Գրուզիան»։

«Սևիլյայի» խաղացողների հետ Թբիլիսի են ժամանել նրանց ուղեկցող անձինք և ակումբի երկրպագուները։

«Սևիլյա» և «Բարսելոնա» խաղը կկայանա օգոստոսի 11-ին Թբիլիսիի «Դինամո արենա» ազգային մարզադաշտում։


Լրահոս
0