00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեր` բանտախցում կամ ինչպես պաշտպանվել հանցագործի խարդախություններից

Կալանավայր, կալանավոր
Բաժանորդագրվել
Ինչպես նշում են հոգեբանները, կանայք, որոնք սեր են փնտրում համացանցում, փոքր տարիքից տառապում են սիրո, ուշադրության և հոգատարության պակասից

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Աշխարհում ավելանում են  ծանոթությունները սոցիալական ցանցերի միջոցով։ Այս ամենն ավելի հրատապ է դարձնում ազատազրկման վայրերում գտնվող տղամարդկանց հետ ամուսնացած կանանց ծանոթության խնդիրը։

Այս խնդիրը հատկապես օրհասական է դառնում բջջային հեռախոսների, ինտերնետի և մեծ տարածում ունեցող սոցցանցերի դարաշրջանում, որոնք օգնում են սրընթաց կերպով զարգացնել սիրային պատմությունները։

Ինչպես նշում են հոգեբանները, կանայք, որոնք սեր են փնտրում ցանցում, փոքր տարիքից տառապում են սիրո, ուշադրության և հոգատարության պակասից։

«Խուլուհամր սերը թակում է դռները»

Ռուսաստանում բանտարկյալների հետ նամակագրական կապի մեջ գտնվող կանանց ընդունված է անվանել «հեռականեր»։ Հատկանշական է, որ գրեթե չկան հեռակա տղամարդիկ, ովքեր պատրաստակամությամբ կծանոթանային բանտարկված կնոջ հետ։ Այս մասին նշում են սոցիոլոգները։

Եթե մենք ապրեինք ավազակների, թալանչիների և գողական «ռազբորկաների» դարաշրջանում, ապա հնարավոր էր գտնել ինչ–որ տրամաբանություն բանտարկյալների հետ կանանց կապերում։ Կյանքում շատ բան կարող է պատահել, իսկ քո ընկերը գողական հեղինակություն է։

Կամ էլ կինը կարծում է. «սիրեցյալ ունենալու դեպքում թող նա «մաչո» լինի, ով կպաշտպանի նաև նախկին ամուսնուց»։ Սակայն այսօր նման «էքստրեմալ» ծանոթությունները փոքր–ինչ տարօրինակ են ընկալվում։

Հայաստանում, ինչպես նաև մնացած երկրներում, արդեն երկար տարիներ շատ կանայք ամուսնանում են բանտարկյալ տղամարդկանց հետ։ Մի՞գուցե սերն է, իսկ մի՞գուցե քրեական «հոտ է գալիս»։

Սակայն հաճախ տղամարդը շահադիտական նպատակներով է որոշում նամակագրական կապի մեջ մտնել ազատության մեջ գտնվող կնոջ հետ։ Առաջինը, շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է բանտարկյալի մոտ հայտնվում տեխնիկան, որի առկայությունը շատ երկրների, մասնավորապես Հայաստանի բանտերում օրենքով արգելված է։

Սակայն սա հարցի մյուս կողմն է։ Կինը, որը կապի մեջ է մտնում բանտարկված տղամարդու հետ, ավտոմատ կերպով իր վրա ֆինանսական բեռ է վերցնում։

Եզրակացություն

Անազատության մեջ գտնվող տղամարդը լավագույն դեպքում կարող է խնդրել գումար փոխանցել նրա հեռախոսային հաշվի վրա, իսկ վատագույն դեպքում…բանտից դուրս գալուց հետո ժամադրություն նշանակել և հանդիպել մի քանի անգամ։ Իսկ հետո կարող է տեղի ունենալ ամենասարսափելին`բռնաբարություն, կողոպուտ, տարբեր պատրվակներով գումարի մշտական կորզում, ծեծ և նույնիսկ սպանություն։

Կնոջ բախտը կբերի, եթե նրա բանտարկված ընկերը պարզապես որոշի իր միջոցով փաստաբան վարձել` նշելով` «կազատվեն, կվերադարձնեմ ողջ գումարը, մորս արև»։

Այնպես որ, անազատության մեջ գտնվող տղամարդու հետ ծանոթանալուց առաջ ավելի լավ է 100 անգամ մտածել` բայց դա ձեզ պե՞տք է։

Բանտարկյալները հաճախ սկսում են վախեցնել իրենց զրուցակիցներին։ Հաճախ պատճառն այն է, որ ինտերնետային հերոս–սիրեկանը սկսում է գումար, բավականին խոշոր գումար շորթել։ Դրանից հետո սկսում է ասել. «այ իմ ընկեր կգա, կգտնի քեզ և…»։ Այնպես որ, նման հետաքրքիր ընկերը կարող է անակնկալներ մատուցել, այդ պատճառով հարկավոր է զգուշանալ։

Եթե, այնուամենայնիվ, երիտասարդ աղջիկը կորցրել է իրական կյանքում ընկեր, ապագա ամուսին գտնելու հույսը և սկսել է որոնել նրան սոցիալական ցանցերում, ապա նա պետք է իմանա, որ բանտարկյալը երկար չի կարող քողարկվել։ Չաթերում և հատկապես skype–ի միջոցով շփման արդյունքում նրա իրական դեմքը շատ շուտ «կբացվի»։

Եվրոպացի մասնագետները պնդում են, որ հեռակա ծանոթությունները դրական ազդեցություն են ունենում, քանի որ մարդը նման կերպ կարող է պաշտպանվել սոցիալական մեկուսացվածությունից` ստեղծելով ընտանիք։ Հենց այդ պատճառով արևմտյան երկրների իշխանությունները խրախուսում են նման «էկզոտիկ» ամուսնությունները։




Լրահոս
0