00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր և միջին բիզնեսի գոյությունը վտանգված է. տնտեսագետ

Բաժանորդագրվել
Փաստաթղթավորման հետ կապված ՓՄՁ ներկայացուցիչները նշում են, որ հինգ տոկոսի շեմը բարձր է և անհրաժեշտ է սահմանել գոնե 3.5

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի –Sputnik. Փոքր և միջին բիզնեսի համար արտոնությունները չեն նպաստել ՓՄՁ-ի զարգացմանը:  Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, համենայնդեպս, վիճակագրության համաձայն՝ ՓՄՁ-ների տնտեսական գործունեության մեջ ոչինչ չի փոխվել:

«Չի էլ կարող փոխվել, որովհետև այս գործողությունները մինչև այսօր էլ դժգոհության առիթ են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, և նրանք էլ ասում են, որ դրանք չեն բերի որեւէ էական փոփոխության»,- ասել է տնտեսագետը՝ վկայակոչելով ՓՄՁ ներկայացուցիչներին: 

ՓՄՁ-ներին տրվող արտոնությունները, ըստ Խաչատրյանի, պետք էր ավելի զգալի լինեին եւ  ամենակարևորը՝ մի քանի տարի նրանց հեռու պահեին ստուգումներից, հնարավորություն տային օգտվելու ավելի մատչելի վարկային միջոցներից: «Սակայն այդ ամենը տեղի չունեցավ, եղավ այն, ինչ եղավ, ու փոքր և միջին բիզնեսն իր տեղը զիջում է խոշորին, ինչն արդեն ակնհայտ է»,-ընդգծել է նա:

Փաստաթղթավորման հետ կապված ՓՄՁ ներկայացուցիչները նշում են, որ հինգ տոկոսի շեմը բարձր է և անհրաժեշտ է սահմանել գոնե 3.5: Այդ մեկուկես տոկոսը  տնտեսական ներկա պայմաններում արդյո՞ք կլուծի ոլորտի խնդիրները: Այս դիտարկմանն ի պատասխան Խաչատրյանը նշում է՝  նրանց այդքան տոկոսները չի անհանգստացնում, որքան պահանջները: 

«Ամեն ինչ գալիս է խոշորներից: Փոխարենը ստիպեն խոշորներին աշխատել «սպիտակ հաշվապահությամբ», ներքեւից են սկսել:  Պետք է խոշորների վրա այդ պահանջները դրվեր, այնուհետեւ փոքր և միջին բիզնեսն ավտոմատ կերպով կենթարկվեր խաղի այդ կանոններին»,-նկատել է բանախոսը:

Խաչատրյանի խոսքով՝ ՓՄՁ ներկայացուցիչները շատ պարզ ու հստակ կերպով նկարագրում են իրենց խնդիրը, և բանախոսը զարմանում է՝ ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները չեն ցանկանում լուծել այդ խնդիրները:  «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հստակորեն ասում են, որ ամենամեծ խնդիրը հենց այդ փաստաթղթերի պահանջը բավարարելն է:  Իսկ տոկոսի առումով ստացվեց, որ օրենքի մեջ փոփոխություն արեցին, արդյունքում՝ այդ մարդկանց ավելի վատ վիճակի մեջ դրեցին, քան կար մինչ օրենքի փոփոխությունը»,-տարակուսանք է հայտնել տնտեսագետը:

Ամեն դեպքում, ինչպես նկատում է փորձագետը, փոքր և միջին բիզնեսն ավելի վատ վիճակում է, դժվար է դիմանում մրցակցային անհավասար պայմաններում: «Մեզանում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները՝ կլինի առևտրի, թե արտադրական բնագավառում, իրենց մոնոպոլ դիրքով անընդհատ ճնշում են փոքրերին: Խոշորների հնարավորությունները մեծ են,  փոքրերինը՝ շատ սահմանափակ: Եվ եթե խաղի կանոններն էլ չեն պահպանվում՝ հաշվի առնելով նաև հարկային կամ դատական մարմինների հետ խնդիրները, ապա այն հարյուր տոկոսով պարտվում է: Բիզնեսի ռիսկերը կիսելու հնարավորությունը նույնպես ավելի շատ ընկած է փոքրի վրա»,-շեշտադրում է նա:

Հայաստանում բիզնես վարելու բացասական գործոններից Խաչատրյանը մատնանշում է նաեւ հովանավորչությունը: «Տնտեսությամբ զբաղվելն առանց հովանավորչությամբ չի լինում և եթե այսպես շարունակվի, ապա փոքր և միջին բիզնես հասկացողությունը կարող ենք ընդհանրապես մոռանալ»,-վստահեցրել է տնտեսագետը:

Լրահոս
0