00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնաբերվել է Ստրադիվարիուսի ջութակը, որը գողացել էին 35 տարի առաջ

© Sputnik / Целик / Անցնել մեդիապահոցСкрипка Страдивари
Скрипка Страдивари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռևս այն տարիներին, երբ ջութակը գողացել էին, կասկածի տակ էին առել երիտասարդ երաժիշտ Ֆիլիպ Ջոնսոնին, բայց ոստիկանությունը դա այդպես էլ չկարողացավ ապացուցել

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային մամուլը 35 տարի առաջ ողողված էր լուրերով, որ գողացել են Ստրադիվարիուսի պատրաստած և ջութակահար Ռոման Տոտենբերգին պատկանող ջութակը։ Քրեական գործ էր հարուցվել, ջութակի որոնումները շարունակվում էին, բայց ջութակն այդպես էլ չէր հաջողվում գտնել։

Եվ ահա մի քանի օր առաջ ջութակի վարպետ, ազգությամբ հայ Ֆիլիպ Ինջեյանը գտել է կորած ջութակը։

«Ես ամեն օր մարդկանցից լսում էի, որ ջութակը գտել են։ Բայց աշխարհում «Ստրադիվարիուսի» ջութակներն ընդամենը 550 են, բայց կան բազմաթիվ լավ և վատ կրկնօրինակներ նրա կնիքով և պիտակով»,– պատմում է Ինջեյանը։

Դեռևս այն տարիներին, երբ ջութակը գողացել էին, կասկածի տակ էին առել երիտասարդ երաժիշտ Ֆիլիպ Ջոնսոնին, բայց ոստիկանությունը դա այդպես էլ չկարողացավ ապացուցել։ Երաժիշտն ամբողջ կյանքում վարպետորեն թաքցրել է գործիքը և նույնիսկ մահվանից առաջ չի խոստովանել` իր հետ գերեզման տանելով պատյանի կոդը։ Նրա մահից մեկ տարի անց` 2011 թվականին, ջութակը հայտնաբերել է Ջոնսոնի կինը, բայց չկարողանալով բացել պատյանը, թողել է այն ձեղնահարկում։ Եվ միայն այժմ, երբ սկսել է կարգի բերել ձեղնահարկը, վերջապես կոտրել է կողպեքը։

Նա դիմել է գնահատող Ֆիլիպ Ինջեյանին, վերջինը խնդրել է ուղարկել ջութակի լուսանկարները, որպեսզի չմեկնի օվկիանոսից այն կողմ։ Լուսանկարներից միանգամից պարզ է դարձել, որ ջութակը շատ նման է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակին։ Ինջեյանն ու Ջոնսոնը որոշել են հանդիպել Նյու Յորքում։ «Նախքան որևէ բան ասելը ես կես ժամ շարունակ ուսումնասիրում էի ջութակը»,– պատմում է Ինջեյանը։

«Այնուհետև ես ասացի, որ կնոջ համար լավ և վատ լուր ունեմ։ Լավն այն է, որ դա Ստրադիվարիուսի ջութակ է, իսկ վատը այն, որ գողացել են Ռոման Տոտենբերգից 35-36 տարի առաջ»։

Այժմ լեգենդար ջութակը վերադարձրել են իրական տերերին` Տոտենբերգի դուստրերին, ովքեր իրենց հերթին խոստացել են, որ այն կփոխանցվի տաղանդավոր վիրտուոզ որևէ ջութակահարի։

Իսկ Ֆիլիպ Ինջեյանը վերադարձել է իր խանութ` հանգիստ լինելով, որ Ստրադիվարիուսի ջութակը վերջապես գտնվել է։

Ինջեյանն ԱՄՆ–ում ունի ջութակների պատրաստման, վաճառքի, նորոգման և վերականգնման խանութ։ Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում նրան ճանաչում են որպես ջութակների լավագույն վարպետի։ Բացի այդ, Ինջեյանի խանութում կա ոչ մեծ դահլիճ, որտեղ հաճախ համերգներ են կազմակերպվում, և երիտասարդ ջութակահարները իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն են ունենում։

Ֆիլիպ Ինջեյանը սկսել է ջութակ նվագել 9 տարեկանից։ Արդեն տասներեք տարեկանում նա ստեղծել է իր առաջին ջութակը։ Երկար տարիներ ապրելով Գերմանիայում` Ինջեյանը 1982 թվականին վերադարձել է ԱՄՆ և ջութակագործ Վահագն Նիկողոսյանի հետ հիմնել իր խանութը, որը ոչ միայն խանութ ու արվեստանոց է, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների մշակութային կենտրոն։

Անտոնիո Ստրադիվարիուսը լարային երաժշտական գործիքների, հիմնականում ջութակների աշխարհահռչակ վարպետ է, եղել է Նիկոլո Ամատիի աշակերտը։ Համարվում է, որ աշխարհում պահպանվել են նրա պատրաստած գործիքներից 720–ը։ Բացի ջութակներից, Ստրադիվարիուսը պատրաստել է կիթառներ, ալտեր, թավջութակներ և մեկ տավիղ։

Լրահոս
0