Մահացել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը

© Личная страница в ФейсбукеЛевон Мелик-Шахназарян
Левон Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Մելիք-Շահնազարյանը ամուսնացած էր, ուներ երեք զավակ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ծանր և երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է քաղաքագետ,  «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ.-ին ընդունվել է Տաշքենդի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ.-ին Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թ.-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ.-ին ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահությա ն անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ.-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

«Sputnik-Արմենիայի»  խմբագրակազմը ցավակցում է Լևոն Մելիք-Շահնազարյանի հարազատներին և բարեկամներին:

Լրահոս
0