00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում մարմնավաճառության օրինականացումը կարող է 60%-ով կրճատել սեռավարակների թիվը

© Photo : РадиоксПроститутки, проституция,
Проститутки, проституция, - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության Քրեական օրենսգրքի 132 հոդվածով

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Հայաստանում մարմնավաճառության օրինականացումը կարող է կրճատել սեռավարակների թիվը մոտավորապես 50-60 տոկոսով, կարծում է բժիշկ-մաշկավեներաբան, մաշկաբանության և սեռավարակների հանրապետական գիտաբժշկական կենտրոնի հակաբորային բաժնի վարիչ, բժիշկ-մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ մարմնավաճառությունն օրինականացված է, մշտապես խիստ հսկողություն է իրականացվում ոլորտի նկատմամբ:

«Շատ բարդ է համապատասխան օբյեկտներ բացել նույն Նիդեռլանդներում կամ Սինգապուրում, չնայած նրան, որ այդ երկրներում «հնագույն մասնագիտությունը» օրինականացված է։

Բացի այդ, ինտիմ  ծառայություններ տրամադրող անձինք պետք է անթերի առողջություն ունենան:

Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած նրան, որ հասարակաց տների կամ նման օբյեկտների բացումն անհիշելի ժամանակներից շատ մեծ եկամուտներ է բերել, շատ երկրների կառավարություններ հրաժարվում են նման «նախաձեռնություններին» աջակցելուց:

Սակայն փորձագետը կարծում է, որ Հայաստանը դեռ հեռու է մարմնավաճառության օրինականացման գործընթացը սկսելուց»,- նշեց Հովհաննիսյանը:

Փորձագետը հավելել է, որ նման «բիզնես» բացելու համար  անհրաժեշտ է մեծ ֆինանսական միջոցների առկայություն, ստուգումների կազմակերպում, անթերի փաստաթղթաբանության ապահովում:

Մարմնավաճառությունը Հայաստանում արգելքի տակ է

Հայաստանում մարմնավաճառությունը վարչական իրավախախտում է և պատժվում է տուգանքով:

Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող անձինք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության Քրեական օրենսգրքի 132 հոդվածին համապատասխան (Մարդկանց առևտուր՝ օգուտ ստանալու համար մարմնավաճառության դրդելու կամ այլ սեռական շահագործման նպատակով): Այդ հոդվածը խախտողները պատժվում են տուգանքով (նվազագույն աշխատավարձի եռակի կամ հնգակի չափով), մեկ տարուց ոչ ավել ուղղիչ աշխատանքներով, մինչև երկու ամիս կալանքով կամ 1-4 տարի ազատազրկմամբ:

Հասարակաց  տունը պահելը քրեական հանցագործություն է և պատժվում է ՀՀ ՔՕ 262 հոդվածով (մարմնավաճառությամբ կամ կավատությամբ զբաղվելու համար օբյեկտների կազմակերպում, պահում):Պատժվում է տուգանքներով կամ մինչև հինգ տարի ազատազրկմամբ:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ինտիմ ծառայությունների տրամադրման միջին գինը կազմում է մեկ գիշերվա համար 50 դոլար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2001թ.-ի զեկույցի համաձայն, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում մարմնավաճառության աճ է նկատվել համասեռամոլների շարքում:

Վիճակագրությունը մտահոգվելու առիթ է տալիս


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 2014թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 1785 մարդ, բայց հաշվարկման տվյալներով՝ երկրում ապրում է 3700 ՄԻԱՎ վարակակիր:

1998թ.-ին Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրին պարզելուց հետո երկում արձանագրվել է մահվան 382 դեպք, ինչը կազմում է բոլոր վարակակիրների 21 տոկոսը:

Բացի այդ, վերջին տվյալներով՝ ՄԻԱՎ վարակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում և Երևանում: Բնակչության առավել խոցելի շերտերն են աշխատանքային միգրանտները, որոնք մեկնում են արտասահման, առավելապես, Ռուսաստան:

Վերջին տարիների հետազոտությունների համաձայն, ՄԻԱՎ վարակման դեպքերի շուրջ 75 տոկոսը պայմանավորված է աշխատանքային միգրացիայի գործոններով (58 տոկոս՝ միգրանտներ, իսկ 17 տոկոսը՝ սեռական զուգընկերներ):

Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կազմում է 911 մարդ: Հանրապետության բժշկական կենտրոններ դիմած բոլոր հիվանդները ստանում են անվճար հակառետրովիրուսային բուժում:

Համաշխարհային «փորձը»

20-րդ դարի երկրորդ կեսին որոշ երկրներում սպառողական հասարակության զարգացման ֆոնին բարձրացվել է մարմնավաճառության օրինականացման մասին հարցը, ինչը հանգեցրել է օրենսդրության և նրա կիրառման պրակտիկայի փոփոխության:

Այսօրվա դրությամբ մարմնավաճառությունն օրինականացված է Նիդեռլանդներում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Հունգարիայում, Չիլիում, Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Սինգապուրում:

Նիդեռլանդներում, օրինակ, մարմնավաճառուհիներն ունեն իրենց արհմիությունը, Լատվիայում յուրաքանչյուր «սիրո քրմուհի» «առողջության քարտ» ունի, իսկ Հունգարիայում թեթևաբարո կանայք պետք է ունենան տեղեկանք առողջական վիճակի մասին և վկայական՝ մասնավոր ձեռներեցության մասին: Չիլիում մարմնավաճառները կարող են հրատարակել գրքույկ, որում նշվում են նրանց իրավունքները ոստիկանների կողմից հարգելու անհրաժեշտությունը, իսկ Իտալիայում օրենքը թույլ է տալիս մարմնավաճառությամբ զբաղվել միայն մասնավոր տներում, իսկ փողոցային մարմնավաճառներին սպառնում է տուգանք և կալանք:

Մարմնավաճառությունը մասամբ օրինականացված է ԱՄՆ որոշ նահանգներում, ինչպես նաև ՀԱՀ-ում, Կանադայում, Մեքսիկայի մեծ մասում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Իսրայելում, Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրներում:-0-

Անի Լիպարիտյան՝ «Sputnik-Արմենիա» գործակալության համար

Լրահոս
0