ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի–Sputnik. Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են և՛ կառավարական, և՛ մշակութային շրջանակներում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկությունների` մի խումբ մտավորականներ իշխանություններին են դիմել նախարարին փոխելու առաջարկով և առաջարկել են նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին:
«Ամիրյանը լավ հարաբերություններ ունի նախագահականի հետ, մի քանի տարի առաջ նրան առաջարկում էին ստանձնել Հանրային հեռուստատեսության տնօրենի պաշտոնը, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով հսկայական վատնումները, որ թույլ էին տվել նախկին տնօրենները», – նշում է թերթը։
Ըստ թերթի, Ամիրյանը մի քանի անգամ խնդրել է ազատել իրեն ռադիոյի տնօրենի պաշտոնից և մնացել է զուտ ՀՀ նախագահի խնդրանքով։
Թերթ. Արմեն Ամիրյանը՝ մշակույթի նախարար

© Sputnik / Владимир Федоренко
/ Մտավորականներն առաջարկել են այդ պաշտոնում նշանակել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին