00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. պետական կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն է առաջացել

© SputnikАра Казарян и Артак Мурадян
Ара Казарян и Артак Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում, փորձագետի պնդմամբ, ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի մասնակցելու պետական կառավարման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում օրենսդիր իշխանությունը դադարել է հակակշիռ լինել գործադիրին, որն էլ միաձուլված է նախագահի ինստիտուտին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նկատել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Սահմանադրությունն այն ուղենիշն է, որով պետք է օրենքներն ընդունվեն, և շատ կարևոր է, որ այն ուղղակի կիրառություն ունենա, այսինքն՝ քաղաքացին կարողանա սահմանադրության դրույթը կիրառել դատարանում:

Ինչպես նկատել է Ղազարյանը, մեր երկրի թիվ մեկ խնդիրը այն է, որ հաճախ օրենքները չեն կիրառվում, նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումները հաճախ չեն կիրառվում:

«Այս ամենի պատճառն այն է, որ ունենք պետական կառավարման այնպիսի համակարգ, որի դեմ հակակշիռ չկա: Գործադիր իշխանության  հակակշիռը պետք է լիներ օրենսդիրը, բայց քանի որ ընտրությունների լեգիտիմությունը չապահովվեց, խախտվեց հավասարակշռությունը, հետևապես՝ կառավարությունն ինչ էլ անի, օրենսդիրը դրա դեմ հակակշիռ չունի: Այսինքն, դրանք միաձուլվել են, դարձել են «սինգուլյար»: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում էլ բացահայտորեն նշված է, որ այն ոչ թե հնացած է, այլ դարձել է  միակենտրոն, ամբողջ իշխանությունը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում է, հակակշիռները չեն աշխատել», — նշել է նա:

Հենց այս ամենով պայմանավորված էլ, ըստ Ղազարյանի, քաղաքական փոքրամասնությունը չի կարողանում հասնել որևէ հաջողության, հանրային վերահսկողությունը պետական մարմիների վրա չի գործում:

«Հիմնական պատճառը սրանք են, որ անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման համակարգը փոխելու», — ընդգծել է բանախոսը:

Ի՞նչ է շահելու սահմանադրության փոփոխությունից շարքային քաղաքացին: Արա Ղազարյանի վստահեցմամբ՝ ժողովուրդը կունենա մի այնպիսի համակարգ, որում ազգի համար բախտորոշ խնդիրները կլուծվեն ոչ թե դռների ետևում, այլ խորհրդարանում:

«Այսինքն՝ մի այնպիսի դաշտում, որտեղ ժողովուրդը կտեսնի, թե ով՝ ինչ է խոսում, որտեղ կլինեն խորհրդարանական դեբատներ: Ինչպե՞ս եղավ ԵՏՄ-ին միանալը: Նախագահը դուրս եկավ և հայտարարեց, որ միանում ենք ԵՏՄ-ին, իսկ եթե լինեինք խորհրդարանական պետություն, ապա առնվազն կես տարի դեբատներ կընթանային: Դրա համար եմ ես ողջունում խորհրդարանական համակարգը», — պարզաբանել է փորձագետը:

Արա Ղազարյանը շատ կարևորում է, թե ինչ մեխանիզմներ է առաջարկվում խորհրդարանական այս համակարգում՝ քաղաքական փոքրամասնության կշռի ու դերի համար: Նախագծում, ըստ բանախոսի, կան որոշ մեխանիզմներ, որոնք տալիս են այդպիսի հնարավորություններ:

«Այսինքն, ինչ-ինչ կարևոր խնդիրներ լուծվելու են ոչ թե պարզ մեծամասնությամբ, օրինակ՝ քննիչ հանձնաժողովներ կազմելու հարցը, որը պետք է խորհրդարանական հետաքննություն անցկացնի, այստեղ այնպիսի մեխանիզմ է ապահովված, որ բացարձակ փոքրամասնությունը կարող է հաջողության հասնել: Դա շատ կարևոր է: Միակ խնդրահարույց դրույթը, ինչպես գիտենք, «կայուն մեծամասնություն հասկացությունն է, որը դեռ պարզ չէ՝ կայուն մեծամասնության մասին է, թե բացարձակ անկառավարելի մեծամասնության», — նկատել է նա:

Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում, փորձագետի պնդմամբ, ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի մասնակցելու պետական կառավարման գործընթացին, քան այնպիսի կիսանախագահական կամ նախագահական համակարգում, որտեղ օրենսդիր իշխանությունը դադարել է հակակշիռ լինել գործադիր իշխանությանը, որն էլ միաձուլված է նախագահի ինստիտուտի հետ:
]
Սահմանադրության փոփոխության ներկայացված փաթեթում կան շատ դրույթներ, որոնք միջազգային իրավունքի փորձագետը ողջունելի է համարում:  «Պետություն-քաղաքացի  հարաբերության մեջ ամենակարևորը համաչափության սկզբունքն է: Վարչարարության նպատակի պատժելը չէ, վարչարարության նպատակն ուղղել, քաղաքացուն ճիշտ ճանապարհին դնել, բացատրելն է: Օրինակ՝ վարորդը մի փոքր խախտում է անում՝ անմիջապես շտապում են տուգանել նրան, ինչի արդյունքում էլ ունենում ենք 1.5 միլիոն վարչական տույժ միայն վարորդների մասով: Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգում ունենք մի լուրջ թերություն՝ չի գործում համաչափության սկզբունքը: Նախագծի հեղինակներն առաջարկում են այդ սկզբունքը դարձնել սահմանադրական նորմ, որպեսզի այն ներառվի բոլոր օրենքներում», — շեշտադրել է Արա Ղազարյանը:

Լրահոս
0