Մեղադրական կողմը Պերմյակովի համար 10 տարվա խիստ ռեժիմի գաղութ է պահանջում

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է դասալքության և զենքի հափշտակման մեջ։ Եվս մեկ քրեական գործ` Գյումրիում յոթ մարդուց բաղկացած մարդու սպանության փաստով քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մեղադրանքը պահանջում է 102–րդ ռուսական ռազմակայանի շարքային Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է դասալքության և զենքի հափշտակման մեջ, դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, հայտնում է «Sputnik–Արմենիա»–ի թղթակիցը։

Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Պերմյակովի գործով դատավարության ժամանակ սկսվել են դատական վիճաբանությունները
Դատական վիճաբանությունների ընթացքում մեղադրողը` Հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության զինվորական դատախազի տեղակալ գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոն ասել է, որ Պերմյակովի գործողությունները վնաս են հասցրել Ռուսաստանի ընկալմանը եղբայրական ժողովրդի աչքում։

Պաշտպան Մ.Դանիելյանն իր հերթին կոչ է արել անկողմնակալ մոտեցում դրսևորել դիտարկվող գործի նկատմամբ և չկապել այն սպանության գործի (Ավետիսյանների ընտանիքի) հետ։

Ըստ նրա, առաջին օրից Պերմյակովը ցուցմունքներ է տվել։ «Ես ամբողջովին ինձ մեղավոր եմ ճանաչում, զղջում եմ և պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ, որը դուք արդար կհամարեք»,– փաստաբանը մեջբերել է իր պաշտպանյալի խոսքը, ավելացնելով, որ Պերմյակովը զենքով է եղել մոտ 10 ժամ։

Լրահոս
0