00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. առաջիկայում ևս սպասվում է հակառակորդի ագրեսիվ գործողությունների ակտիվություն

© АРКАДавид Джамалян
Давид Джамалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈՒ–երը, Արցախի ՊՆ–ն ունեն շատ հստակ գործողությունների սցենար՝ թշնամու նախահարձակ, ագրեսիվ քայլերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հակառակորդի ագրեսիվ գործողությունները կանխվում են ավելի ցավոտ կանխարգելիչ կամ պատժիչ միջոցառումներով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։

«Հայաստանի զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակն ունեն շատ հստակ գործողությունների սցենար՝ թշնամու նախահարձակ, ագրեսիվ քայլերի դեմ: Թշնամու նախահարձակ ագրեսիվ քայլերի նախապատրաստման մասին ստույգ տեղեկություն ունենալու դեպքում դիմում ենք կամ կանխարգելիչ, կամ պատժիչ միջոցառումների», –  նախարարի խորհրդականը։

Ըստ նրա, սկզբունքորեն կարևոր է ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը, ստիպել նրան հարգել հրադադարի ռեժիմը:

«Ավելին՝ անել այնպես, որ հակառակորդն իր իսկ արկածախնդիր գործողությունների արդյունքում կրի այնքան ցավալի կորուստներ, որ սեփական հանրության շրջանում առաջանա ընդվզում: Եվ այդ կերպ, վստահորեն կարող ենք ասել, որ եթե կարողանում ենք թշնամու մեծածավալ ագրեսիվ քայլերը զսպել, ապա միայն ու միայն մեր հակընդդեմ քաղաքականության շնորհիվ», — նշել է նա:

Ջամալյանը շեշտել  է, որ թշնամուն հնարավոր է ետ պահել ավելի ագրեսիվ քայերից միայն ավելի ցավոտ կանխարգելիչ կամ պատժիչ գործողությունների միջոցով:  «Ցավոք, միջազգային զսպման մեխանիզմները չեն գործում, ադրբեջանական կողմը շարունակում է  պետական սահմանին իրավիճակն ապակայունացնելու իր քաղաքականությունը, այդ պարագայում միակ ելքը հայոց բանակի կանխարգելիչ կամ պատժիչ ակտվությունն է, որը եղել է և լինելու է», — հայտարարել է նախարարի խորհրդականը:

Բանախոսը վերահաստատում է, որ հայկական կողմը շահագրգռված է սահմանային միջադեպերի թափանցիկ, արդարացի հետաքննությանը միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ: «Շատ պարզ է, թե ինչու է շահագրգռված. Մենք չունենք նախահարձակ, ագրեսիվ քայլերի դիմելու մոտիվացիա, մեր ճակատը պարզ է այդ առումով, և մենք հավատարիմ ենք  հրադադարի պահպանման ռեժիմին: Այս քաղաքականությունը որդեգրել ենք և միշտ էլ առաջ ենք տանելու: Մինչդեռ հակառակորդ կողմը շահագրգռված է սահմանը լարված պահելու մեջ», — ասել է նա:

Ինչ վերաբերում է սահմանին դեդեկտորական սարքեր տեղադրելուն, ապա Ջամալյանը նկատում է, որ այդ հեռանկարի կենսագործման համար միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ:  «Սրա համար անհրաժեշտ է  կողմերի  ցանկությունը: Մեծ հաշվով, անդորր հաստատելու համար միակողմանի քայլերը բավարար և էֆեկտիվ չեն: Բացի դրանից, չեմ կարծում, որ միջազգային կառույցները տեղյակ չեն, թե ով է առաջինն ապակայունացնում իրավիճակը: Բայց, իհարկե, երբեք քիչ չէ կրկին և կրկին, նորանոր փաստերով ապացուցել սեփական արդարացիությունը»,-նշել է խորհրդականը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ադրբեջանական կողմը դիմել է և դիմելու է նախահարձակ քայլերի, և առաջիկայում ևս ականատես կլինենք ագրեսիվ գործողությունների ակտիվության, «ինչը կզսպվի Հայաստանի Հանրապետության և Արցախի զինված ուժերի հակընդդեմ միջոցառումների շնորհիվ»:

Լրահոս
0