Համահայկական վեցերորդ խաղերը Երևանի կենտրոնում կամփոփվեն համերգային ծրագրով

© Sputnik / Асатур ЕсаянцШестые Панармянские игры
Шестые Панармянские игры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համահայկական խաղերի մրցումների հաղթողներին կհանձնվեն գավաթներ և մրցանակներ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հինգշաբթի երեկոյան Երևանի Թատերական հրապարակում, հայտնում է խաղերի Համաշխարհային կոմիտեի (կազմկոմիտե) մամուլի ծառայությունը:

Օպերային թատրոնի հարթակում լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկներին ու պատվիրակություններին կհանձնվեն գավաթներ:

Միջոցառման ժամանակ «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» մրցույթի հաղթողը կպարգևատրվի գեղեցկության թագով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած  գեղեցկուհիները` մրցանակներով:

Պարգևատրման արարողությանը կհաջորդի համերգային ծրագիր:

Համահայկական վեցերորդ խաղերը անցկացվում են Հայաստանի մի քանի քաղաքներում և Ղարաբաղում օգոստոսի 3-13-ը, խաղերին մասնակցում է ավելի քան 6.35 հազար հայ մարզիկ աշխարհի 36 երկրների 175 քաղաքներից։


Լրահոս
0