2016 թվականին ՌԴ քաղաքացիների կենսաթոշակները նախատեսվում է բարձրացնել 7%–ով

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցПервомайские шествия в регионах России
Первомайские шествия в регионах России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չնշված աղբյուրների խոսքերով` ինդեքսավորման այդ տարբերակը` զուտ փոխզիջում է սոցիալական բլոկի և ֆինանսների նախարարության առաջարկության միջև։ Այն դեռ վերջնական չէ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի կենսաթոշակն ավելացնել 7-7,1%–ով, գրում է «Վեդոմոստին»` հղում անելով դաշնային չորս պաշտոնյաների։

Հրատարակությունը նշում է, որ սա ֆինանսների նախարարության (5,5%) և փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի (11,9%) առաջարկած տարբերակների միջև փոխզիջում է։ Աղբյուրը հայտնել է, որ այս տարբերակն է ընդունվել Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ժամանակ, սակայն նա ասել է, որ  ինդեքսավորման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա

Թերթի զրուցակիցները նշում են, որ հնարավոր են այլ տարբերակներ և անհրաժեշտ է սպասել թարմացված մակրոկանխատեսման հրապարակմանը, որը մինչև սեպտեմբեր պետք է նախապատրաստի տնտեսական զարգացման նախարարությունը։

Ավելի վաղ այս տարի կառավարությունը հրաժարվել է ինդեքսավորել բյուջետային աշխատողների աշխատավարձերը, ապրիլին բարձրացվել են միայն կենսաթոշակներն ու սոցիալական վճարները։

Կենսաթոշակների ինչ ձևեր կան Ռուսաստանում։

ՌԴ–ում կա կենսաթոշակների երկու տեսակ` աշխատանքային կենսաթոշակ «ՌԴ աշխատանքային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն և պետական թոշակային ապահովության կենսաթոշակ «Պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքի համաձայն։

Լրահոս
0