Իրաքում ահաբեկչության հետևանքով ավելի քան 60 մարդ մահացել է, 200 վիրավոր կա

© ReutersВзрыв в Багдаде
Взрыв в Багдаде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առայժմ տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել պայթյունի համար

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Բաղդադի արվարձաններից մեկում ականապատ բեռնատարի պայթյունի հետևանքով 60 մարդ մահացել է, 200–ը` վիրավորվել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկանությանը և բժիշկներին։ Գործակալության տվյալով` պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի Բաղդադի հյուսիս–արևելքում` Մադինատ էս Սարդ արվարձանի շուկաներից մեկում։

Առայժմ տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել պայթյունի համար։
 
Իրաքում իրավիճակն անկայուն է, որի գլխավոր պատճառը «Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինների լայնամասշտաբ գրոհն է։ Իսկ այս խմբավորումը կապեր ունի «Ալ Քայիդայի» հետ։

Լրահոս
0