Պերմյակովը, դատավճիռը լսելիս, ձեռքով փակում է դեմքը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հինգերորդ կայազորային զինվորական դատարանը նախօրեին հրապարակել է 102–րդ ռուսական ռազմակայանի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի գործի դատավճիռը` դասալքության և զենքի հափշտակման մեղադրանքով։ Դիտեք դատավճռի հրապարակման կադրերը։

Հինգերորդ կայազորային զինվորական դատարանը, որը գտնվում է ՌԴ Հյուսիս–կովկասյան զինվորական դատարանի գերատեսչության ներքո, նախօրեին հրապարակել է 102–րդ ռուսական ռազմակայանի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի գործի դատավճիռը` դասալքության և զենքի հափշտակման մեղադրանքով։ Դիտեք դատավճռի հրապարակման կադրերը։

Դատարանը որոշեց Վալերի Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման, որը նա կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում։

Դատավորը հայտարարեց, որ մեղադրյալն ամբողջովին ընդունել է իրեն վերագրած հանցագործությունների մեղքը, սակայն նա միաժամանակ օգտվել է դատարանում ցուցմունք տալուց հրաժարվելու իր սահմանադրական իրավունքից։

Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում Պերմյակովի նկատմամբ հարուցված ևս մեկ քրեական գործ կա, որը վերաբերում է 2015թ.–ի հունվարին Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանությանը։

Լրահոս
0