00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կանայք ավելի ակտիվ են աշխատանք փնտրում, քան տղամարդիկ

© МsantiЖенщина работает за компьютером
Женщина работает за компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործազուրկ կանանց թվաքանակի մեծությունը կախված է նրանից, որ կանայք ավելի դժվար են աշխատանք գտնում աշխատաշուկայում, որովհետև դժվարությամբ են համաձայնում այն աշխատաժամերին և պայմաններին, որոնց համաձայնում են տղամարդիկ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկների մեծամասնությունը կանայք են: Նրանց թիվը գործազուրկների ընդհանուր թվաքանակում 70.4 տոկոս է: Ինչպես «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է  «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, թվի մեծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք՝ որպես աշխատանք փնտրողներ, ավելի ակտիվ են, և նրանք ավելի հաճախ են աշխատանք փնտրում հենց գործակալության միջոցով: 

«Գործազուրկ կանանց թվաքանակի մեծությունը կախված է նրանից, որ կանայք ավելի դժվար են աշխատանք գտնում աշխատաշուկայում, որովհետև դժվարությամբ են համաձայնում այն աշխատաժամերին, աշխատավարձերին և պայմաններին, որոնց համաձայնում են տղամարդիկ: Հիմնական պատճառները դրանք են: Պետք է հաշվի առնել նաև այն, որ կանայք ունեն երեխաների խնամքի և նմանատիպ այլ խնդիրներ»,- ասել է Մանգասարյանը:

Վիճակագրության համաձայն, գործազուրկների 24.2 տոկոսը կազմում են երիտասարդները: Բանախոսը սա բացատրում է անփորձությամբ: «Գործատուները հիմնականում նախընտրում են ավելի փորձառու աշխատողներ ներգրավել աշխատանքում»,-նշել է նա:

Արտակ Մանգասարյանն ընդգծում է, որ իր ղեկավարած գործակալությունն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր՝ կանանց ներգրավվման համար: «Նրանք կարող են ընդգրկվել մեր բոլոր ծրագրերում, այդ թվում՝ փոքր ձեռնարկատիրական աջակցության ծրագրում: Սա դրամաշնորհային ծրագիր է, որով 1 միլիոն դրամի համաֆինանսավորում ենք անում՝ համապատասխան բիզնես ծրագիր ներկայացնելու դեպքում: Աշխատավարձի մասնակի փոխհատուցման դեպքում, եթե տվյալ անձը մրցունակ է, կազմակերպում ենք մասնագիտական ուսուցում և վերամասնագիտացում: Տարին մեկ անգամ կազմակերպում ենք աշխատանքի տոնավաճառ: Կարող են ընդգրկվել նաև գյուղացիական տնտեսության աջակցման ծրագրում, որը սեզոնային զբաղվածության ծրագիր է»,- թվարկել է բանախոսը:

Երիտասարդների համար ևս կան ծրագրեր: Մանգասարյանը նշում է, որ մասնագիտություն ունեցող, բայց աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար, որոնք հինգ տարուց ավելի ավարտել են բուհը և չեն աշխատել մասնագիտությամբ, կա հատուկ ծրագիր, որի միջոցով նրանք տեղավորվում են աշխատանքի, վճարվում են նվազագույն աշխատավարձի չափով: «Վճարում ենք նրանց սոցվճարները, որոշակի պրակտիկայի համար գումար ենք վճարում կազմակերպությանը, որտեղ նրանք երեք ամիս պրակտիկա են անցնում և փորձ ձեռք բերում: Դրանք ծավալուն ծրագրեր են, որոնցում բավական շատ մարդ է ընդգրկվում: Այդ պրակտիկայից հետո աշխատանքի տեղավորվելը բավական հեշտ է լինում, մոտ 60  տոկոսը մնում է տվյալ գործատուի մոտ աշխատանքի»,- հավաստիացրել է «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության պետը:

Լրահոս
0