Ռուսաստանը մարդասիրական օգնություն է առաջարկել Տյանցզինում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո

© AFPМощные взрывы на складе опасных веществ в Тяньцзине
Мощные взрывы на складе опасных веществ в Тяньцзине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարը հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուղղորդել ժամանակակից ավիատեխնիկա և անհրաժեշտ հանդերձանքով փրկարարներ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Ռուսաստանը մարդասիրական օգնություն է առաջարկել Չինաստանին, որտեղ Տյանցզին նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ուրբաթ լրագրողներին է հայտնել ԱԻՆ–ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը։

Հինգշաբթի ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Պուչկովը Չինաստանի հասարակական անվտանգության նախարարին հեռագիր է ուղարկել, որում ռուս փրկարարների օգնությունն է առաջարկել արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու համար։ ԱԻՆ–ը պատրաստակամություն է հայտնել Չինաստանին «ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն և աջակցություն», մասնավորապես, ուղղորդել ժամանակակից ավիատեխնիկա և անհրաժեշտ հանդերձանքով փրկարարներ։

Լրահոս
0