ԱՄՆ–ն խնդրում է եվրոպական երկրներին կալանքի տակ առնել Vimpelcom–ի և ՄՏՍ–ի ակտիվների մի մասը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցЛоготип компании "МТС"
Логотип компании МТС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ–ի իշխանությունը կարծում է, որ շվեդական TeliaSonera–ն, ռուսական ՄՏՍ–ն ու Vimpelcom–ն ընդգրկված են կաշառակերության միջազգային սխեմայում

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ–ի իշխանությունը դիմել է մի շարք եվրոպական պետությունների, որպեսզի կալանքի տակ առնեն Վիմպելկոմ, ՄՏՍ և TeliaSonera հեռահաղորդակցային ընկերությունների 1 մլրդ դոլարի ակտիվները, հայտնել է Wall Street Journal թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին և դատական փաստաթղթերին։

Bloomberg գործակալությունը հուլիսին հայտնել էր, որ արդարադատության նախարարությունն ունի Նյու Յորքի դատարանի թույլտվությունը, որպեսզի կալանք դնի Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում և Բելգիայում պահվող հաշիվների վրա։ Կալանքը կիրառվելու է Ուզբեկստանի կապի շուկայում կոռուպցիայի մասին գործի քննության շրջանակում։ Այդ փողերը, ենթադրաբար, եկամուտ են դարձել կաշառակերության միջազգային սխեմայում, որին մասնակցել են երկու ռուսական ընկերություններն ու Ուզբեկստանի նախագահի աղջիկը, պարզաբանել է գործակալությունը։

ԱՄՆ–ն «խնդրում է եվրոպացի գործընկերներին արգելափակել մոտ 1 միլիարդ դոլարի ակտիվները», գրում է WSJ–ն։ Ռեսուրսի տվյալով` խոսքն Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում և Բելգիայում պահվող հաշիվների (300 միլիոն դոլար), Շվեդիայում (շվեդական իշխանություններին հարցումն ուղարկվել է մարտին)` 30 միլիոն դոլարի և Շվեյցարիայում մոտ 640 միլիոն դոլարի մասին է, ներառյալ` լճափին գտնվող կալվածքը։

Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ արդարադատության ներկայացուցիչները հաստատել են Իռլանդիայում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում 300 միլիոնական դոլարի հարցման փաստը, բայց հրաժարվել են մեկնաբանել Շվեյցարիայի և Շվեդիայի իշխանություններին ուղարկած հարցումները։

Լրահոս
0