ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի միակ համերգը կկայանա Մոսկվայի ВДНХ-ի Կանաչ թատրոնում օգոստոսի 14-ին:
Աշխարհահռչակ դուդուկահարի համերգը կկայանա նոր ձևաչափով` բաց երկնքի տակ։
«Գասպարյանի դուդուկն արդեն չի կարելի պարզապես անվանել «Հայաստանի ժողովրդական երաժշտություն», հայկական ժողովրդական երաժշտության մասսայականացման գործում նրա ավանդն անփոխարինելի է, և հնարավոր է` հենց այդ պատճառով նրա բազմաթիվ տիտղոսներին են ավելացնում նաև «սեփական ժողովրդի երաժշտական ժառանգության պահապան» տիտղոսը»,– ՌԻԱ Նովոստիին է պատմել նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը։
Բացի այդ, համերգի շրջանակում նոր ծրագրով ելույթ կունենա Two Siberians (ջութակահար Արտյոմ Յակուշենկո և կիթառահար Յուրի Մատվեև) դուետը, որը խառնում է արտ–ռոքը, քանթրին և բլյուզը։ Հրավիրվածների թվում կլինի նաև «Վոլգա» էթնոէլեկտրոնային նախագիծը։
Ջիվան Գասպարյանը դուդուկ է նվագում մանկուց, 1948 թվականին դարձել է ազգային երգ ու պարի համույթի անդամ, կանոնավոր կերպով ներկայացրել է Հայկական ԽՍՀ–ն միջազգային հեղինակավոր մրցույթներում։ Ջիվան Գասպարյանի հետ աշխատելը պատիվ են համարում Փիթեր Գեբրիելը, Հանս Ցիմերը, Բրայն Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը և այլ հայտնի դեմքեր:
2000 թվականին հայ երաժիշը դարձել է «Գլադիատոր» ֆիլմի երաժշտության հեղինակը և արժանացել «Ոսկե գլոբուսի»: Գրել է նաև «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի դուդուկի թեման։
Երաժիշտը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալ և Wоmex (World Music Expo) մրցանակ «Երաժշտական արվեստում ունեցած ավանդի համար»։
Լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա Մոսկվայում
© ARKAДживан Гаспарян

© ARKA
Ջիվան Գասպարյանի մոսկովյան համերգը կանցկացվի բաց երկնքի տակ