00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. յուանի արժեզրկումը բացասաբար կազդի ՌԴ–ի և Հայաստանի տնտեսության վրա

© ArmenpressВардан Бостанджян
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումը կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա, կկրճատվեն դեպի Հայաստան եկող մասնավոր փոխանցումները, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Յուանի արժեզրկումը բացասաբար կազդի Ռուսաստանի վրա և, որպես հետևանք, նաև Հայաստանի տնտեսության վրա, «Sputnik-Արմենիա» պորտալին հայտնել է հայ փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

Չինաստանի ժողովրդական բանկն օգոստոսի 11–ին 1.9 տոկոսով նվազեցրել է դոլարի նկատմամբ յուանի պաշտոնական փոխարժեքը։ Դոլարի նկատմամբ յուանի փոխանակման միջին փոխարժեքը կարգավորիչը սահմանել է 6.2298 մակարդակում` նախորդ օրվա 6.1162–ի դիմաց։ ԿԲ–ն նշել է, որ քայլը միանգամյա էր, ավելացնելով, որ կպահպանի յուանի կայունությունը ռացիոնալ մակարդակում և կամրապնդի շուկայի դերը ֆիքսինգում։

Բոստանջյանի խոսքով` Ռուսաստանի համար սպառնալիք է այն, որ ՌԴ–ի շուկա կմտնեն չինական ավելի էժան ապրանքներ, և ներքին արտադրությունն ավելի բարդ իրավիճակում կհայտնվի։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսության վրա ամբողջովին կազդի Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը։ Դեպի Հայաստան եկող մասնավոր փոխանցումները կկրճատվեն, ինչն էլ ավելի ծանր հետևանքների կհանգեցնի։ Այսպիսով, Ռուսաստանի տնտեսության վրա ցանկացած բացասական ազդեցություն անխուսափելիորեն կազդի Հայաստանի վրա»,– ասաց նա։

Փորձագետի խոսքով` դոլարը հերթական էքսպանսիայի փուլում է, ինչն էլ ազդում է յուանի կայունության վրա։

«Յուանի ներկայիս արժեզրկումը պայմանավորված է չինական և ամերիկյան արժույթների դիմակայության հերթական շրջապտույտով, որն արդեն երկու տարի է տևում»,– ասաց նա։

Բոստանջյանը կարծում է, որ յուանի արժեզրկման` Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների համար բացասական ազդակներից բացի, Չինաստանի համար այդ իրավիճակը ձեռնտու է ներքին արտադրության ավելացման տեսանկյունից։

«Ի տարբերություն Ռուսաստանի, որի տնտեսությունն էապես կախված է հումքի ներմուծումից, Չինաստանը կարող է օգտվել իրավիճակից, ավելացնելով արտահանումը, ինչը կհանգեցնի ներքին արտադրության աճի և նոր շուկաների յուրացման»,– ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետի կարծիքով` Չինաստանը կկարողանա ավելի արդյունավետ դիմակայել յուանի արժեզրկմանը, քան Ռուսաստանը մի ժամանակ դիմակայել է ռուբլու արժեզրկմանը։

«Չինական բիզնեսը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, կփորձի օգտագործել արժույթի կայունացման բոլոր հնարավորությունները։ Եթե, այնուամենայնիվ, դոլարը կտրուկ արժեզրկվի դոլարի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք այլ արժույթների դեպքում, ապա, բնականաբար, դա շատ անցանկալի կլինի համաշխարհային տնտեսության, ինչպես նաև ռուսական ռուբլու համար, ինչն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի վրա»,– ասաց նա։

Լրահոս
0