00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան. կառավարությունը վաճառել է ՄՀՀ–ն` չսպասելով դատի ավարտին

© Photo : News.gisherСпортивно-концертный комплекс имени Карена Демирчяна
Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս հարցով վերջնական որոշում չի ընդունվել, ուստի նոր սեփականատիրոջը ունեցվածքը փոխանցելու մասին կառավարության որոշումը զարմանալի է, հայտարարեց Համալիրի նախկին սեփականատերերի իրավաբան Արմինե Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վաճառել Մարզահամերգային համալիրը (ՄՀՀ)` չսպասելով այս հարցով ընթացող դատավարության ավարտին, ուրբաթ լրագրողներին ասաց ՄՀՀ–ի նախկին սեփականատերերի իրավաբան Արմինե Հակոբյանը։

Հայաստանի խոշորագույն համերգային հարթակներից մեկը 30 մլն դոլարով վաճառելու որոշումը հավանության էր արժանացել կառավարության կողմից օգոստոսի 13–ին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատերը` «NTA INVESTMENT GROUP» ընկերությունը, պարտավորվում է ներդնել 100 մլն դոլար։

Спортивно-концертный комплекс имени Карена Демирчяна - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Մարզահամերգային համալիրը վաճառվել է 20 օր առաջ գրանցված ընկերությանը
«Ինձ` որպես իրավաբանի, շատ է զարմացնում կառավարության այս որոշումը։ Հիմա գոյություն ունեն բազմաթիվ դատական վեճեր, որոնցից կարևորագույնը ՄՀՀ–ի ունեցվածքը կառավարությանը փոխանցելու հարցի բողոքարկման գործընթացն է, որը տևում է ավելի քան մեկ տարի։ Այս գործով վերջնական որոշում չի ընդունվել, այդ պատճառով նոր սեփականատիրոջն ունեցվածքը փոխանցելու մասին կառավարության որոշումը զարմանալի է», – նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով` կառավարությունն ավելի վաղ որոշում է ընդունել շարժական ունեցվածքը փոխանցել սեփականատերերին, և շատ ընկերություններ ու առանձին ֆիզիկական անձինք հիմա դատական կարգով պահանջում են այդ ունեցվածքը Պաշտպանության նախարարությունից։

«Այս գործերով ևս չկան դատական ակտեր։ Բացի այդ, ՄՀՀ–ի նախկին սեփականատիրոջ սնանկության գործընթացը դեռ չի ավարտվել», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ՄՀՀ–ի նախկին սեփականատերերը կշարունակեն դատական գործընթացը ներպետական դատարանում և, եթե չհասնեն հաջողության, ապա կդիմեն ՄԻԵԴ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։

2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։ Սակայն կուտակված պարտքերի պատճառով ՄՀՀ–ն դարձավ պետության սեփականություն և փոխանցվեց ՊՆ–ին։

Լրահոս
0