Փրկարար ծառայություն. Հայաստանում այս տարի հրդեհների թիվը եռապատկվել է

© Sputnik / Samvel SepetchyanПожар в Ботаническом саду Еревана
Пожар в Ботаническом саду Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանի խոսքով` Հայաստանում պահպանվում է կանաչ տարածքներում հրդեհանվտանգության բարձր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Հայաստանի կանաչ տարածքներում հրդեհների թիվն այս տարի եռապատկվել է։ Տարեսկզբից մինչև օգոստոսի 1–ը գրանցվել է 2,47 հազար հրդեհ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 835–ի համեմատ, ուրբաթ հայտարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը։

Նրա խոսքով` Հայաստանում գրանցված հրդեհների ճնշող մեծամասնությունը պայմանավորված է մարդկային գործոնով` մարդկանց անփութությամբ։.

«Մարդկանց շրջանում անհրաժեշտ է զարգացնել բնության հետ շփման վարվելակերպ։ Օրինակ, քաղաքից դուրս հանգստանալուց հետո շատերը հեռանալիս կրակի վրա հող չեն լցնում, չեն հավաքում ապակե շշերը, որոնք բռնկվելիս խոշորացույցի դեր են խաղում», – ասաց Գաբրիելյանը։

Жара - Sputnik Արմենիա
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի
Նրա խոսքով` վերջին երկու ամսում Հայաստանը գտնվում է տաք օդային հոսանքների ազդեցության ներքո, ինչով պայմանավորված է հրդեհանվտանգության բարձր մակարդակը։

Փորձագետը նաև ավելացրեց, որ Հայաստանի ողջ տարածքում այս պահին հայտարարված է հրդեհանվտանգության ամենաբարձր` 5–րդ մակարդակը։

Լրահոս
0