00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջան. «Հայաստանի Շվեյցարիա»

© ТravelnewsДилижан
Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոդվածի հեղինակը PR և սոցիալական մեդիայի մասնագետ Ջեքի Աբրամյանն է

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի–Sputnik. Ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի Դիլիջան քաղաքի մասին` այն անվանելով «Հայաստանի Շվեյցարիա»:

«Մայրաքաղաք Երևանից 90 կմ հեռավորության վրա, լեռնային ճանապարհները տանում են դեպի Տավուշի մարզ, որը հայտնի է Դիլիջան զբոսաշրջային քաղաքով», –  նշում է հոդվածի հեղինակ, PR և սոցիալական մեդիայի մասնագետ Ջեքի Աբրամյանը (Jackie Abramian)։

Նրա խոսքով` ամառային տոթ ու խոնավ եղանակից փախչելու լավագույն տարբերակը Դիլիջանն է` «Հայաստանի Շվեյցարիան», ուր հանգստանալու են գալիս ինչպես Հայաստանի մյուս քաղաքներից, այնպես էլ հարևան Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և Եվրոպայից:

«Հայտնի իր անտառային կանաչապատ բնությամբ և հարուստ հանքային բուժիչ աղբյուրներով` Դիլիջանը միշտ հետաքրքրել է այցելուներին, իսկ Դիլիջանի հանքային ջուրը շշալցվում և իրացվում է ողջ երկրի տարածքում», – նշում է հեղինակը։

Աբրամյանը շրջել է Դիլիջանի փողոցներով և իր հոդվածում ներկայացրել քաղաքի «համն ու հոտը»` նշելով ընդգծված մեծ պատուհաններով և սալիկապատ տանիքներով տները։

Նա, մասնավորապես, նշում է. «Դիլիջանի փողոցներում կարելի է հանդիպել առևտրականների, ովքեր վաճառում են տեղում հավաքված սունկ և եգիպտացորեն, որն այստեղ կոչում են ռուսերեն բառով` «կուկուռուզ»»։

Աբրամյանի խոսքով` Դիլիջանը պարուրված է շրջապատող անտառների և սարերի գեղեցկությամբ։

Աբրամյանը Դիլիջանի փողոցները նկարագրելիս նշում է, որ «անհրաժեշտ չէ այստեղ զբաղվել լեռնագնացությամբ, քանի որ Դիլիջանի փողոցները, կարծես, զառիթափ բլուրների անվերջանալի լաբիրինթոսներ լինեն»։

Աբրամյանը նշում է, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված է արձան, որը նվիրված է «Միմինո» հայտնի ֆիլմին։ Հայ զբոսաշրջիկներից շատերը սիրում են լուսանկարվել այդ արձանի մոտ։

«1980–ականների քաղաքի բնակչության թիվը կազմել է 24,000, որը նվազել է և այս պահին կազմում է ընդամենը 12,000», – նշում է հոդվածի հեղինակը։

Աբրամյանն անդրադառնում է նաև Ժողովրդական արվեստի թանգարանին, Երկրաբանական թանգարանին և Պատմության թանգարանին` նշելով, որ այստեղ կարելի է ծանոթանակ Դիլիջանի անցած փառքին։

«Չնայած այսօր Դիլիջանն ամայացած և բարձիթողի վիճակում է, սակայն նորաբաց B&B–ները, ռեստորանները, խանութներն ու հյուրանոցները և անգամ Best Western հյուրանոցային ցանցի նման մեծ ցանցերը զարդարում են քաղաքն այն ակնկալիքով, որ առաջիկայում քաղաքում տեղի կունենա միջազգայնացման բում` պարուրելով քաղաքն այդքան անհրաժեշտ աշխուժությամբ», – նշում է հեղինակն ու ավելացնում, որ առաջիկա բումի հետքերն արդեն տեսանելի են։ Քաղաքում, մասնավորապես, գործում է ՀՀ ԿԲ–ի ուսումնահետազոտական կենտրոնը, որն այս ամռանը Հարվարդի Համալսարանից հյուրընկալել է պրակտիկանտների երկրորդ խմբին։

Աբրամյանը նաև խոսում է Դիլիջանի քաղաքային գրադարանի մասին, որը Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) աջակցությամբ վերածվել է «Գիտելիք` հանուն զարգացման» կենտրոնի: Նա անդրադառնում է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիլիջանյան մասնաճյուղին։

© Sputnik / Asatur YesayantsМеждународная школа Дилижана
Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
Международная школа Дилижана

Սակայն, ըստ հեղինակի, ամենակարևոր, խոշորագույն և տնտեսապես խոստումնալից նախագծերից է Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan College), որը հիմնադրվել է բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ Այն բացվել է 2014 թ.–ին։ Առաջին ուսումնական տարում դպրոց է ընդունվել 96 ուսանող` 48 երկրներից։  Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ։

Վերոնիկա Զոնաբենդի խոսքով` նրանք ձգտում են վերածել Դիլիջանը կրթական հանգույցի, դարձնել այն գրավիչ` ստեղծելով տարբեր կրթական հարթակներ։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ողջ աշխարհից այցելեն Դիլիջան` կազդուրելու իրենց միտքն ու մարմինը, փնտրելու նոր գաղափարներ և ոգեշնչվելու», – նշում է Զոնաբենդը։

Իսկ հոդվածի հեղինակը վերջում հույս է հայտնում, որ տեսանելի ապագայում Դիլիջանը կվերականգնի իր հեղինակությունը և կգերազանցի սպասումները։

«Դրան արժե սպասել»,  – նշում է Ջեքի Աբրամյանը։

Լրահոս
0