00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեբան. հայ հասարակությունում լավացել է աուտիզմով մարդկանց նկատմամբ վերաբերմունքը

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոգեբան Մարինա Թոզալաքյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում աուտիզմով մարդկանց խնդիրները լուծվում են պետական մակարդակով, կազմակերպվում են համաժողովներ, բացվում են մանկական զարգացման կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Հայաստանում աուտիզմով մարդկանց նկատմամբ վերաբերմունքը վերջին շրջանում լավացել է։ Հասարակությունը մեծ ըմբռնումով է սկսել վերաբերվել զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց նկատմամբ, «Sputnik-Արմենիա» պորտալին հայտարարեց «Հոգեբանական աջակցության կենտրոնի» բժիշկ–հոգեբան Մարինա Թոզալաքյանը։

«Մենք պետք է ընդունենք, որ աուտիստները մեր նման մարդիկ են, չնայած իրենց նկատմամբ պահանջում են հատուկ վերաբերմունք։ Հարցն այն է, որ նրանց հիմնական խնդիրն է հարմարվել շրջապատող սոցիալական միջավայրին, քանի որ իրենց բնույթով նրանք ներփակված են և տարեկիցների հետ խաղալու փոխարեն գերադասում են մենակ մնալ»,– նշեց նա։

ՀՀ առողջապահության նախարարության 2007–2014 թթ.–ի տվյալներով` Հայաստանում ապրում է 886 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է առաջնային աուտիզմ։

Թոզալաքյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում աուտիզմով մարդկանց խնդիրները լուծվում են պետական մակարդակով, կազմակերպվում են տարբեր թեմատիկ համաժողովներ  և սեմինարներ, Երևանում բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնը, որը նախատեսված է աուտիզմով երեխաների համար, գործում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը», ստեղծվել է Աուտիզմի ազգային հիմնադրամ։

«Նման կենտրոններում աուտիզմով երեխաներն իրենց ավելի հարմարավետ են զգում, նրանց մայրիկները շփվում են միմյանց հետ, միասին մոտեցումներ են փնտրում, երեխաների համար կազմակերպում են այցեր այգիներ, սրճարաններ, մի խոսքով` աուտիզմով երեխաների համար ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի նրանք զգան իրենց լիարժեք քաղաքացիներ», – նշեց հոգեբանը։

Աուտիզմը հոգեբանական զարգացման խախտում է, որը բնութագրվում է մոտորիկայի և խոսքի խանգարումներով, որոնք հանգեցնում են սոցիալական փոխգործակցության խախտմանը։ Գոյություն չունեն բժշկական անալիզներ, որոնցով հնարավոր լինի ախտորոշել աուտիզմը։

Աուտիստները հաճախ խոսքերի փոխարեն օգտագործում են ժեստեր ու չեն պատասխանում ժպիտներին։ Նրանց մոտ գրանցվում է խոսքի դանդաղ զարգացում։

Աուտիզմով մոտ 4 անգամ ավելի հաճախ տառապում են տղաները։ Այս հիվանդությունը բավականին հաճախ է հանդիպում (5–20 դեպք` 10000 երեխայի հաշվարկով)։

Շատ մասնագետներ կարծում են, որ աուտիզմի պատճառը կարող են լինել տարբեր ժառանգական պաթոլոգիաները, գլխուղեղային վնասվածքները, ինֆեկցիաները։ Վարկած կա նաև գլխուղեղի բնածին դիսֆունկցիայի մասին։

Կարծիք կա, որ աուտիզմի զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի բնածին փխրունությունն ու հուզականությունը։ Որոշակի անբարենպաստ գործոնների ազդեցության պատճառով աուտիստը պարզապես ներփակվում է արտաքին աշխարհից։

Լրահոս
0