Air Armenia–ն բաժնետիրոջ շնորհիվ ապահովագրեց իրեն սնանկությունից

© Официальная страница в FacebookСамолет авиакомпании Air Armenia
Самолет авиакомпании Air Armenia - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Air Armenia ավիաընկերությունն ապագայում նախատեսում է բանակցություններ սկսել ինքնաթիռների սեփականատերերի հետ սեփական ավիապարկը ձևավորվելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի– Sputnik. Հայկական միակ ավիափոխադրողը` Air Armenia ընկերությունն իր բաժնետիրոջ կատարած ներդրումների շնորհիվ ապահովագրվել է սնանկանալու սպառնալիքից և այլ ֆինանսական ռիսկերից, նշվում է ավիաընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

«Air Armenia ավիաընկերության հաշվեկշռում 68,6 մլն դոլար է մուտք արվել ավիաընկերության բաժնետեր «East Prospect Faund» ներդրումային ֆոնդի կողմից», – նշում է մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կատարված ներդրումը «Air Armenia» ՓԲԸ-ի սեփականությունն է և կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության և նպատակի։

Ավիաընկերությունն ապագայում նախատեսում է բանակցություններ սկսել ինքնաթիռների սեփականատերերի հետ սեփական ավիապարկը ձևավորվելու համար։

Նախատեսվում է ավիափոխադրումները սկսել մեկ տարուց։

2014 թ.–ի դեկտեմբերին Air Armenia ավիաընկերության նոր ներդրողն ու բաժնետերը` «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը, որն ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերն է, պարտավորվել է ներդնել 30 մլն դոլար և  ընկերության պարկը համալրել նոր ինքնաթիռներով` հասցնելով դրանց թիվը 5–ի։

East Prospect Fund–ը արտոնագրված ֆինանսական կառույց է, որը գրանցվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Հիմնադրամը ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն է։ Հիմնադրամի կողմից վերահսկվող ակտիվների ծավալը գնահատվում է 2,5 մլրդ դոլար։

Լրահոս
0