00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն առաջին հերթին պատրաստ է դիտարկել Հայաստանի առաջարկները, հետո նոր Ադրբեջանինը. Ստեփան Գրիգորյան

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանին ավելի հարմար է, որպես տրանզիտային երկիր, գործակցել Հայաստանի հետ, որն ավելի կայուն երկիր է

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանն առաջին հերթին պատրաստ է դիտարկել Հայաստանի առաջարկը ու հետո նոր Ադրբեջանինը:  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա նաև հավելել է, որ մեր հարավային հարևանն ունի լուրջ խնդիրներ Ադրբեջանի հետ: «Պետք է հաշվի առնել այն գործոնը, որ Իրանը շարժվում է պետական շահերով: Իրանին ավելի հարմար է, որպես տրանզիտային երկիր, գործակցել Հայաստանի հետ, որն ավելի կայուն երկիր է: Կան գործոններ, որոնք աշխատում է հօգուտ մեզ»,-ընդգծել է նա:

Քաղաքագետը ճիշտ է համարում Հայաստանի իշխանությունների՝ մի շարք հարցերում ցուցաբերած զգուշավորությունը: Հայաստանը փոքր երկիր է, և,ինչպես նկատում է Գրիգորյանը, անգամ մի փոքր սխալը  կարող է հանգեցնել երկրի թուլացման:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա քաղաքագետը կցանկանար, որ այդ հարաբերությունները կարգավորվեին, սահմանը բացվեր, արձանագրությունները ստորագրվեին: «Վատ չէր լինի, որ մեր հարաբերություններն ընթանային այլ լոգիկայով, բայց քանի որ հենց Թուրքիան հրաժարվեց այդ ճանապարհով գնալ, կարծում եմ, մեր այս ճանապարհը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կենտրոնում դնելը, ճիշտ ճանապարհ էր»,-համոզմունք է հայտնել նա:

2015 թվականի կարևոր իրադարձություններից Ստեփան Գրիգորյանն առանձնացնում է ԵԱՏՄ անդամակցությունը: Այս անդամակցության առումով կան տարբեր կարծիքներ, մոտեցումներ, բայց, ըստ քաղաքագետի, այն ևս մեծ որոշում էր, որն անպայմանորեն ազդելու է Հայաստանի քայլերի վրա: «Եթե մտնում ես ազատ առևտրի գոտի, ապա, պարզ է, դա ազդում է ծրագրերի վրա, նաև Եվրամիության ծրագրերի վրա: Եվրամիության հետ գործակցության առումով, կարծում եմ, շատ կարևոր է նախաձեռնությամբ հանդես գալը: Լավ, մենք հրաժարվեցին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչն այդքան էլ լավ չէր, բայց, այնուամենայնիվ, այսօր նոր իրավիճակ է, և այս նոր իրավիճակում պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել և բաց չթողենք առկա հնարավորությունները»,-ընդգծել է բանախոսը:

Ռիգային գագաթաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով, այնտեղ ընդունվել են որոշումներ, որոնք այս կամ այն ձևով կապված են Հայաստանի հետ:  Ստեփան Գրիգորյանը շատ կարևոր հանգամանք է համարում այն, որ Եվրամիության դռները մեր առջև բաց են: «և այստեղ է, որ Հայաստանը պետք է առաջարկներ անի: Եթե մենք չհրաժարվեինք Ասոցացման համաձայնագրից, այլ հրաժարվեր Եվրամությունը, ապա մենք կասեինք, որ գնդակը ձեր դաշտում է, դուք պետք է քայլ անեք»,-ասել է նա:

Հայաստանի համար, թերևս, ամենակարևոր՝ արցախյան հիմնախնդրի հարցում, Հայաստանն ունի միանշանակ մոտեցում: Այս հարցին անդրադառնալով՝ քաղաքագետը շեշտադրում է, որ Հայաստանում կան շատ խնդիրներ, սակայն, ժողովուրդը, այնուհանդերձ, համախմբված է: «Իսկ արցախյան հիմնահարցում առավել քան համախմբված են և մեր հասարակությունը, և մեր իշխանությունները: Այլ հարցերում կարող է վիճենք, բայց այստեղ կա կոնսենսունս, բոլորը նույն կարծիքի են: Մինչդեռ Ադրբեջանում դա չկա, Ադրբեջանում արհեստական է: Ես միշտ փորձում եմ բացատրել ադրբեջանցիներին, որ դուք ցանկանում եք ակտիվացնել և ավելի արագ լուծել Արցախի հարցը, ինչը, սակայն, կարող է բերել այնպիսի իրավիճակի, որ ձեր պետությունն ուղղակի քանդվի»,-նշել է բանախոսը: 

Ավտորիտար ռեժիմով պահվող երկրի կողմից մշտապես առկա է սահմանային լարվածությունը:  Գրիգորյանի խոսքով՝ սադրանքների միջոցով Ադրբեջանը նորից կփորձի սահմանին առաջացնել լարվածություն: «Ադրբեջանցիներին, նաև միջազգային հանրությանը պետք է բացատրենք, որ չի կարող այս հիմնախնդրի լուծումը արագ լինել, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ, նաև վերականգնել բանակցային գործընթացը»,-եզրափակել է Ստեփան Գրիգորյանը:


Լրահոս
0