Գեղարքունիքում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

© Leskovo-vrnДетский автобус
Детский автобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ, նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդվում է ՀՀ առողջապահության նախարարության կայքում:

Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունը արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ շտապ օգնության բրիգադներ` Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:

9 հոգի` տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Սևանի հիվանդանոց: Այս պահի դրությամբ` նրանց կյանքին սպառնացող վտանգ չի հայտնաբերվել:

Մանրամասները ճշտվում են, որոնց մասին լրացուցիչ կհաղորդվի:

Լրահոս
0