ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում կորոշվի արդարադատության նախարարի հարցը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ենթադրվում է, որ ԳՄ առաջիկա նիստում կորոշվի նաև ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում կորոշվի արդարադատության նախարարի հարցը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել:

«Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաև ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը: ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներում նշում են, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել: Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, և նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը», – գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայտնի էր դարձել, որ նախկին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել։ Սակայն հայտնի չէին Մանուկյանի հրաժարականի պատճառները։Մանուկյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը 2014թ.–ի ապրիլի վերջից։ Մինչ այդ նա աշխատել է որպես Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Լրահոս
0