ԱՆ. Բրիտանիայի քաղաքացին ՃՏՊ–ից հետո բուժում է ստանում Երևանի հիվանդանոցում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախօրեին Գյումրի–Վանաձոր մայրուղու վրա տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով տուժած Բրիտանիայի քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բրիտանիայի քաղաքացին, ով տուժել է Հայաստանում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ–ից, բուժում է ստանում Երևանի հիվանդանոցում, նրա վիճակը կայուն ծանր է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախօրեին տեղական ժամանակով ժամը 19։15-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածի 25-րդ կմ–ում` Ջաջուռի գյուղի մոտակայքում «Միթսուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և ընկել անդունդը։ Մինչև փրկարարների ժամանումը Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի, այդ թվում վարորդը։ Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։

Տուժածներից մեկի` Մեծ Բրիտանիայի 17-ամյա քաղաքացու մոտ կրծքավանդակի բազմակի վնասվածքներ են առկա, այդ թվում` հեմոպնևմաթորաքս։

Գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է հիվանդի տեղափոխումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

«Տուժածն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմուքում, վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Հետագա բուժումը կստանա բազմապրոֆիլ հիվանդանոցի թոքաբանների հսկողությամբ», – ասված է հաղրոդագրությունում։

ՃՏՊ–ի տուժածներից մեկին բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո։

Լրահոս
0