Առողջապահության նախարարություն. ՃՏՊ–ի հետևանքով տուժած բոլոր անձինք դուրս են գրվել հիվանդանոցներից

© Sputnik / Юрий Лашов /  / Անցնել մեդիապահոցГлава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям
Глава МЧС РФ В.Пучков передал новую технику крымским спасателям - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր տուժածներն օրվա ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություն են անցել, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի– Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած բոլոր անձինք համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավտոբուսը, որում եղել էր 19 ուղևոր (մեծ մասը` երեխաները), երեկ ժամը 11։00–ի սահմաններում դուրս էր եկել երթևեկելի մասից և կողաշրջվել Սևան–Լճաշեն ավտոճանապարհին։ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ դեպքի վայր էին մեկնել Հրազդանի և Սևանի բուժկենտրոնի «Շտապօգնության» բրիգադները, ինչպես նաև` նեղ մասնագետների խմբերը։

Больница - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարություն. ՃՏՊ–ում տուժած երեխաների կյանքին վտանգ չի սպառնում
57–ամյա վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինը մարդու տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են Սևանի հիվանդանոց։

Օրվա ընթացքում ավտոբուսով բոլոր տուժածներն անհրաժեշտ բժշկական հետազոտություն են անցել, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրավորներից մեկը բուժում է ստացել «Սուրբ Աստվածամայր», 4-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Լրահոս
0