00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Հայաստան-Իրան գործակցության հարցում Հայաստանը պետք է լուծումներ ներկայացնի

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան-Իրան գործակցության հեռանկարները, Իրանի պատժամիջոցների վերացման ֆոնին, կարող են հնարավորությունների դաշտից չտեղափոխվել իրական դաշտ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի–Sputnik. Հայաստան-Իրան գործակցության հեռանկարները, Իրանի պատժամիջոցների վերացման ֆոնին, կարող են հնարավորությունների դաշտից չտեղափոխվել իրական դաշտ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մտավախություն հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նրա կարծիքով` պատժամիջոցների ռեժիմում Հայաստանն ինչ-որ առումով Իրանի միակ այլընտրանքն էր, մինչդեռ պատժամիջոցների վերացումից հետո հարաբերությունների տրամաբանությունը կարող է միանգամայն փոխվել: 

«Խոսակցություներից զատ չեմ տեսնում գործակցության որևէ լուրջ քայլ: Հիմա, երբ պատժամիջոցները վերացվում են, կարևորվում է ռեակտիվ քաղաքականությունը, այսինքն՝ ոչ թե սպասենք իրավիճակի փոփոխմանը, այլ ինքներս լուծումներ ներկայացնենք, մի փոքր առաջ անցնենք իրավիճակներից, փորձենք խաղի ինչ-ինչ կանոններ թելադրել, ծրագրերով հանդես գալ, մի խոսքով՝ գործենք»,- նշել է տնտեսագետը:

Հայաստան-Իրան հեռանկարային նախագծերից Մանուկյանը հիշում է ընդամենը երկու-երեքը, որոնցով էլ, ըստ նրա, սահմանափակվում են այն բոլոր հնարավոր այլընտրանքները, որոնք քննարկվում են այս փուլում:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի և այդ նախագծում Չինաստանին ներգրավվելու` Հայաստանի փորձերին, ապա տնտեսագետը համոզված է, որ Չինաստանը ցանկություն կունենա մասնակցելու երկաթուղու շինարարությանը:

«Չինաստանը, ընդհանրապես, լուրջ հավակնություններ ունեցող գերտերություն է, այս տեսակյունից, հաշվի առնելով նաև նրա էքսպանսիան, այն, իհարկե, ցանկություն կունենա կամայական ձևաչափով մասնակցել երկաթգծի շինարարությանը, եթե այն իրականանա: Ինչո՞ւ, որովհետև բացի աշխատուժի արտահանումից, այն նաև չինական տնտեսության զարգացման համար լուրջ խթան կլինի, նաև զենքի մատակարարման ճանապարհահատվածն անխափան կլինի և այլն»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում Իրանի հետաքրքրվածությանը և նախագծի իրատեսական լինելուն, ապա Մանուկյանը նախ հիշեցնում է՝ կա քաղաքական շահ, և կա տնտեսական շահ:

«Եթե նայում ենք տնտեսական շահերի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ Իրան-Հայաստան երկաթգիծն ավելի քիչ գրավչություն ունի, քան, օրինակ, Իրան-Ադրբեջանը: Բայց այստեղ լրջագույն քաղաքական գործոն կա, այն է՝ Իրանն ամեն կերպ ձգտում է արցախյան հիմնախնդրի հարցում ստատուս քվոյի պահպանմանը, որովհետև այն ևս ունի լրջագույն մտավախություններ Ադրբեջանի հարցում: Այսինքն՝ քաղաքական տեսանկյունից Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ երկաթգիծ ունենալ և կարող է մի կողմ դնել տնտեսական շահը»,- ավելացրել է Մանուկյանը։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը պետք է հնարավորինս գրավիչ կերպով ներկայանա ոչ միայն պաշտոնական Թեհրանին, այլև Եվրոպային:

«Իրանական տնտեսության համեմատ մենք  ունենք մի կարևորագույն գործոն. Հայաստանում ներդրումային իրավիճակը համեմատաբար նորմալ է», – նշել է տնտեսագետը։

Նրա խոսքով` այդ առումով  հայկական կողմը պետք է նախաձեռնի քննարկումները ոչ միայն Իրանի հետ, այլև եվրոպական գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը դիտվի լոգիստիկ կենտրոն, որը կկապի թե՛ իրանական շուկան, թե՛, ինչու ոչ, հեռանկարում նաև թուրքական շուկան, այսինքն՝ «մենք պետք է գրավիչ լինենք, կարողանանք մեր խաղաքարտերն օգտագործել», – եզրափակել է Մանուկյանը։

Լրահոս
0