Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՀ ԱԺ-ում հնարավոր է քննարկվի սեպտեմբերի 7–ին

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրության նախագիծը դեռ Ազգային ժողով չի ուղարկվել, քանի որ դեռ պատրաստ չէ, և չի հրապարակվել նախագծի 16–րդ գլուխը` «Անցումային դրույթները»

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի–Sputnik. Հնարավոր է` սեպտեմբերի 7–ին ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը,  չորեքշաբթի հաղորդում է «Ժամանակ» թերթը` հղում անելով Ազգային ժողովի սեփական աղբյուրներին։ 

Թերթը նշում է, որ Սահմանադրության նախագիծը դեռ Ազգային ժողով չի ուղարկվել, քանի որ դեռ պատրաստ չէ, և չի հրապարակվել նախագծի 16–րդ գլուխը` «Անցումային դրույթները»։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը Սահմանադրության նախագծի առաջին 7 գլուխները հրապարակել էր հուլիսի 15–ին, իսկ օգոստոսի 4–ին հրապարակվեցին մնացած 8 գլուխները։

«Անցած երկու շաբաթների ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ անցումային դրույթների շուրջ, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն, որովհետև հենց այդ դրույթներում պետք է բացահայտվի, թե սահմանադրական հանրաքվեից հետո ինչպես է տեղի ունենալու իշխանության փոխանցումը նախագահից վարչապետին», – նշում է թերթը։

Լրահոս
0