Աճուրդի կդրվի հազվագյուտ թղթադրամը, որի վրա «սեքս» է գրված

© Тhe IndependentНа аукцион выставляют редкую купюру со скрытой надписью "секс"
На аукцион выставляют редкую купюру со скрытой надписью секс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թղթադրամը պատրաստվում են աճուրդի դնել հոկտեմբերին։ Այն նախատեսվում է վաճառել առնվազն 200 ֆունտով

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. Սեյշելյան կղզիների 50 ռուփի անվանական արժեքով թղթադրամի վրա նկարիչը թաքցրել է «սեքս» բառը։ Այդ մասին հայտնում է The Independent–ը։

Թղթադրամը պատրաստվում են աճուրդի դնել հոկտեմբերին։ Այն նախատեսվում է վաճառել առնվազն 200 ֆունտով։

Սեյշելյան թղթադրամը թողարկվել է 1968-1973թթ.–ին։ Այդ ժամանակ կղզիները պայքարում էին Մեծ Բրիտանիայից անկախանալու համար։ Կոլեկցիոներները այս թղթադրամը գնահատում են այն պատճառով, որ նրա վրա թաքնված է «սեքս» բառը. ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել, որ արմավենու տերևները անմիջապես թագուհու դեմքի մոտ «սեքս» բառն են կազմում։

© Тhe IndependentНа аукцион выставляют редкую купюру со скрытой надписью "секс"
На аукцион выставляют редкую купюру со скрытой надписью секс - Sputnik Արմենիա
На аукцион выставляют редкую купюру со скрытой надписью "секс"


Գրությունը թաքցրել է Bradbury, Wilkinson & Co ընկերության նկարիչը, որը թղթադրամները տպագրել է Լոնդոնում։

Այս պատմությունն էլ ավելի ուշագրավ է դառնում այն փաստի շնորհիվ, որ սեյշելյան 10 ռուփի թղթադրամի վրա կարելի է տեսնել «scum» թաքնված բառը, որը քողարկված է ջրիմուռների մեջ։ Մեղմ թարգմանությամբ «scum»–ը նշանակում է «սրիկա»։

Լրահոս
0