Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներին չեն վախեցնում Եգիպտոսում, Թաիլանդում և Թուրքիայում գրանցված պատահարներն ու ահաբեկչությունները

© Sputnik / Aram NersesyanЕгипет туризм пляж отдых лето море побережье турист
Египет туризм пляж отдых лето море побережье турист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական զբոսաշրջային գործակալությունների հիմնական ուղղությունները եվրոպական երկրներն են, մասնավորապես` Հունաստանը

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի —  Sputnik. Հայաստանում զբոսաշրջային ուղեգրերի պահանջարկը գրեթե չի փոխվել, չնայած այն հանգամանքին, որ Եգիպտոսում, Թաիլանդում և Թուրքիայում զբոսաշրջիկների համար առկա վտանգների մասին տեղեկությունների թիվը չի նվազում։

«Sputnik» պորտալն այս թեմայի շուրջ զրուցել է Երևանում գործող մի քանի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները հայտնել են, որ ուղեգրերի պահանջարկի կրճատում չի դիտվում, վաճառքները կայուն են։

Այնուամենայնիվ, հայկական զբոսաշրջային գործակալությունների գերակա ուղղությունները եվրոպական երկրներն են, մասնավորապես` Հունաստանը։ Ամռանն այս ուղղությամբ գործում են նաև չարտերային չվերթեր։

Հատկանշական է, որ ռուսական զբոսաշրջային շուկայում ուղեգրերի պահանջարկի կրճատում նույնպես չի սպասվում։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեի խոսքով` ո՛չ այժմ, ո՛չ էլ հեռանկարում պայմանագրերի լուծարում չի սպասվում, ուղեգրերից կամ նախապատվերներից հրաժարվելու դեպքեր չեն եղել։

«Այժմ աշխարհում ընդհանրապես հանգիստ չէ։ Բայց մեր զբոսաշրջիկների ընտրած երկրների քաղաքական իրավիճակը նրանց չի վախեցնում»,– ասել է նա։

Չնայած ուժի մեջ մտած հակաահաբեկչական օրենքին` Եգիպտոսի իշխանությունները կանխատեսում են, որ իսլամիստների հետ դիմակայությունը կսրվի։ Առավել անհանգիստ է Սինայի թերակղզու դրությունը, որտեղ տեղակայված են բանակի և ոստիկանության ստորաբաժանումները։ Հենց այդ թերակղզում են գտնվում Շարմ էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերը։

Զբոսաշրջային մեկ այլ «մեքքայում»` Թաիլանդում, նույնպես հանգիստ չէ։ Երկրի պաշտպանության նախարարը պաշտոնապես հայտնել է, որ օդանավակայանում պայթյուն կազմակերպած ահաբեկիչների նպատակը պետության զբոսաշրջային բիզնեսն ու տնտեսությունն է։

Ըստ տարբեր փորձագետների, հանգիստ կյանքն ավարտվել է նաև Թուրքիայում։ Մռայլ կանխատեսումները կապված են Իսլամական պետության, քուրդ ակտիվիստների հետ երկրի արևելքում իշխանությունների պաշտոնական դիմակայության և սիրիական հակամարտության նկատմամբ Թուրքիայի` ոչ չեզոք քաղաքականության հետ։

Լրահոս
0