00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Air Armenia-ի բաժնետերը մտահոգված է ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված միջադեպով

© Официальная страница в FacebookСамолет авиакомпании Air Armenia
Самолет авиакомпании Air Armenia - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած շաբաթ օրը Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի– Sputnik. Air Armenia ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպը կարող է սպառնալիքի տակ դնել ավիաընկերության ներդրումները և բարեփոխումները, ասված է «Sputnik-Արմենիա» կայքին տրամադրած «East Prospect Fund» հիմնադրամի կառավարիչ (ավիաընկերության նոր բաժնետեր) Վլադիմիր Բոբիլևի հայտարարությունում։

Անցած շաբաթ օրը Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով։

Ավետիսյանը տեղափոխվել է Երևանի «Հերացի» համալսարանական կլինիկա` գլխուղեղի ցնցումով, քթոսկրի կոտրվածքով և բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Հաշվեհարդարի պատճառների մասին Ավետիսյանը խոստացել է պատմել առաջիկայում։

«Մենք` Air Armenia  ավիաընկերության համահիմնադիրներս, ցանկանում ենք մեր անհանգստությունը հայտնել 2015թ.–ի օգոստոսի 15–ի դեպքերի առիթով, որոնք կապված են մեր գործընկերոջ` Air Armenia ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ»,– հայտարարել է Բոբիլևը։

Հայտարարությունում նշվում է, որ ընկերության յուրաքանչյուր աշխատողի անձնական անվտանգությունը և գործողությունների ազատությունը Air Armenia ավիաընկերության ազատ գործունեության կազմակերպման գլխավոր նախադրյալներից է և անվտանգության երաշխիքը։

«Մենք պատասխանատվություն ենք կրում ընկերության ներդրումային քաղաքականության իրագործման, միևնույն ժամանակ պարտքերի և պարտավորությունների համար`կապված ինչպես 250 աշխատողների, այնպես էլ այն ընկերությունների հետ, որոնք երկար ժամանակ եղել են Air Armenia–ի լավ գործընկերները։ Այդ իրադարձությունները կարող են հարվածի տակ դնել ընկերության ներդրումները և բարեփոխումները»,– ասվում է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ «East Prospect Fund»–ը կոչ է անում իշխանություններին և կողմերին հավասարկշռություն պահպանել և օրինական ուղիներ գտնել ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների զգոնություն հանդես բերելու և համապատասխան նպատակաուղղված միջոցներ ձեռնարկելու համար` կապված Արսեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման հետ»,– ասվում է հաղորդագրությունում։

Մեկ շաբաթ առաջ Air Armenia–ի բաժնետիրոջից` «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամից, ավիաընկերության հաշվին ստացվել են 68,6 մլն դոլար արժողությամբ արժեթղթեր` դրանով հանդերձ ապահովագրելով սնանկության սպառնալիքից և այլ ֆինանսական ռիսկերից։

Լրահոս
0