Մովսիսյանին ու Օզբիլիսին կանչել են հավաքական Սերբիայի և Դանիայի հետ խաղերից առաջ

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболисты Юра Мовсисян и Араз Озбилис
Футболисты Юра Мовсисян и Араз Озбилис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրո-2016–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը խմբում սերբերի հետ կիսում է վերջին տեղը` մեկ միավոր հավաքելով հինգ խաղերից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը և կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կանչվել են Հայաստանի հավաքական Եվրո–2016 ընտրական խաղերին պատրաստվելու համար։

Ֆուտբոլիստները կպատրաստվեն Սերբիայի և Դանիայի հետ հանդիպումներին Եվրո-2016 ընտրական մրցաշարի շրջանակում

Սեպտեմբերի 4–ին Հայաստանի հավաքականը Նովի Սադ քաղաքում կհանդիպի Սերբիայի թիմի հետ, իսկ 7–ին սեփական դաշտում խաղ կանցկացնի։

Եվրո-2016–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը խմբում սերբերի հետ կիսում է վերջին տեղը` մեկ միավոր հավաքելով հինգ խաղերից հետո։ Տասներկու միավորով առաջատար է Պորտուգալիայի հավաքականը։ Այնուհետև դանիացիներն են 10 միավորով և ալբանացիները` 7 միավոր։

Լրահոս
0