00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ամեն մի իշխանություն փորձում է իր քիմքին ու ճաշակին համահունչ սահմանադրություն գծել. Նորայր Նորիկյան

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անթույլատրելի շռայլություն է 20 տարում երեք անգամ սահմանադրություն փոխելը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Անթույլատրելի շռայլություն է 20 տարում երեք անգամ սահմանադրություն փոխելը: Ստացվում է, որ ամեն մի իշխանություն փորձում է իր հավակնություններին, ճաշակին ու քիմքին համահունչ սահմանադրություն գծել, և այն պարտադրել հասարակությանը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը: 

Նա շեշտադրել է, որ օրենքները, սահմանադրական նորմերը պետք է ընդունվեն երկարաժամկետ կտրվածքով, և դրանք պետք է ունենան հարմարվելու հնարավորություն:

«Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական համակարգի նկատմամբ սեփականության իրավունքի գերակայության գաղափարի հաղթանակ: Բայց կարծում եմ, այստեղ մեղավոր է ոչ միայն քաղաքական համակարգը, այլեւ հասարակությունը: Այն մտել է լոկալ, անձնական, կենցաղային հարցերի լուծման հորձանուտ, ինչն էլ  հնարավորություն է տվել քաղաքական համակարգին տնօրինելու ժողովրդի ճակատագիրը»,-նշել է նա:

Հայաստանի Հանրապետությունում այսօր օրակարգ է բերվել մի գաղափար, որի  պահանջարկը Նորիկյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, չի տեսնում: Նա կարծում է, որ այդ օրակարգը բոլորովին այլ նպատակներ ունի, որի արդյունքում ստորադասվելու է  պետական շահը: «Ես որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, այսօր երկրի առջև նետված են բոլորովին այլ ներքին և արտաքին մարտահրավերներ: Դրանք վերաբերում են պատերազմի և խաղաղության, շրջափակման հարցերին, տնտեսական կաթվածահար վիճակի բարելավման, արտագաղթի տեմպը նվազեցնելու հարցերին:  Արդյո՞ք  գործող սահմանադրությունն այն վատ գործիքն է, որն արգելակում է նշված հարցերի լուծմանը: Որ գործող սահմանադրությունն այդ գործիքը չէ, որը խանգարում է կամ արգելափակում: Մենք անգամ այս գործիքով կարող ենք լուրջ բեկում մտցնել հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտում»,-կարծում է փաստաբանը:

Ներկայացված փաթեթում, իրավակարգավորումների շրջանակում, թեև ֆորմալ առումով նման դրույթ ամրագրված չէ, բայց ակնհայտ է, որ իշխանություն ունեցող կուսակցությունը կամ դրա ղեկավարն ունենալու է երկիրը միանձնյա ղեկավարելու իրավասության: Նորիկյանը չի բացառում նաեւ, որ երկրի ԱԺ նախագահի, վարչապետի և այլ պաշտոններին նշանակվեն կամ ընտրվեն բարետես, խելացի, եվրոպական կրթություն ունեցող, մի քանի լեզուների տիրապետող երիտասարդներ, բայց երկրի ռեալ և փաստացի իշխանությունը գտնվի այլ անձանց ձեռքում, որոնք ստվերից կղեկավարեն երկիրը:  «Կարծում եմ, այս նախագիծը, եթե անգամ այդ նպատակի համար չի դրվել շրջանառության մեջ, կարող է ստեղծել այդպիսի մթնոլորտի կամ այդպիսի ճանապարհ ոմանց համար»,-տեսակետ է հայտնել փաստաբանը:

Ինչ վերաբերում է իշխանության սերնդափոխությանը, ապա Նորայր Նորիկյանի խոսքով՝ իշխանությունը հավանաբար մտածել է, որ ոչ դրսից, ոչ էլ ներսից չկա իրեն փոխարինող:  «Եթե առարկայացնենք, ապա իշխանությունը հասկացել է, որ ստեղծվել է քաղաքական այնպիսի իրավիճակ, ձեւավորվել է այնպիսի համակարգ, որ իշխանության ներսում չկա այն ուժը, որը կփորձի իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնել: Այն նաև հասկացել է, որ դրսում եւս չկա այդ ուժը: Փաստորեն, քաղաքական դաշտն ամայացավ և իշխանության այդ փոքր թիմը հարցադրում արեց՝ եթե ինձանից իշխանությունը վերցնող չկա ոչ ներսից, ոչ դրսից, ո՞ւմ հանձնել այն կամ ինչո՞ւ հանձնել: Ուստի՝ եթե չեմ ուզում տալ կամ վերցնող էլ չկա, ապա պետք է ստեղծել այնպիսի գործիք, որը մեզ մնալու հնարավորություն կտա»,-ենթադրել է փաստաբան Նորիկյանը:

Լրահոս
0