Վատիկանը Սբ. Գրիգոր Նարեկացու և Երանելի Իգնատիոս Մալոյանի պատկերներով նամականիշեր է թողարկել

© Nice-placesВатикан, Площадь Св. Петра
Ватикан, Площадь Св. Петра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը Սբ. Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Վատիկան քաղաք-պետության կառավարության ֆիլատելիստական գրասենյակը 2015թ. թողարկել է նամականիշեր Սբ. Գրիգոր Նարեկացու և Երանելի Իգնատիոս Մալոյանի պատկերներով։

Այդ մասին հաղորդում է Հայ կաթոլիկ եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդարանի պաշտոնական կայքը։

Երանելի Իգնատիոս Մալոյանը (1869-1915) նահատակվել է 100 տարի առաջ, եղել է Թուրքիայի Մարտին քաղաքի եպիկոպոսը, իր հովվության բոլոր համայնքներում զարգացրել է Հիսուսի Սուրբ Սրտի և Աստվածածնի հանդեպ ջերմեռանդական աղոթքները: Երիտթուրքական կառավարության հավատուրացության պահանջին պատասխանել է, որ կնախընտրի մեռնել ու Խաչի փառքը վաստակել, քան թողնել ճշմարիտ հավատքը:

© ArmenianchurchcoВатикан выпустил почтовые марки с изображением Святого Григора Нарекаци и епископа Игнатиоса Малояна
Ватикан выпустил почтовые марки с изображением Святого Григора Нарекаци и епископа Игнатиоса Малояна - Sputnik Արմենիա
Ватикан выпустил почтовые марки с изображением Святого Григора Нарекаци и епископа Игнатиоса Малояна

Սբ. Գրիգոր Նարեկացու մասին գործակալությունը հիշեցնում է, որը 2015թ. ապրիլի 12-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը այդ մեծ սրբին հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նա մեկն է Կաթողիկէ եկեղեցու 36 վարդապետներից և մեծ տեղ ունի ընդհանրական եկեղեցու ականավոր աստվածաբանների կողքին՝ իր անմահ «Մատյան ողբերգության» ստեղծագործությամբ, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

Լրահոս
0