ՖԻՖԱ–ն 2016–ն ակումբների արտոնագրման գլոբալ համակարգ կստեղծի

© EurosportФИФА
ФИФА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻՖԱ–ի արտոնագրման նոր համակարգը կսահմանի ակումբների նվազագույն չափանիշներ առանցքային հինգ բնագավառներում` մարզական, ենթակառուցվածքային, վարչական, իրավաբանական, ֆինանսական

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի —  Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և դրա կազմում ընդգրկված վեց համադաշնությունները մինչև 2016 թվականի վերջը կստեղծեն ֆուտբոլային ակումբների արտոնագրման համակարգ, հաղորդվում է կազմակերպությունների պաշտոնական կայքում։

Արտոնագրման նոր համակարգի շրջանակում ՖԻՖԱ–ն կսահմանի ակումբների նվազագույն չափանիշներ առանցքային հինգ բնագավառներում` մարզական (երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրերի առկայություն), ենթակառուցվածքային (անհարմար և հարմարավետ մարզադաշտերի, մարզաբազաների առկայություն), վարչական (բարձրակարգ մարզիչների, բուժանձնակազմի և լավ սովորեցրած մենեջերների առկայություն), իրավաբանական (ակումբի համապատասխանությունը միջազգային կանոնակարգերին, ակումբների սեփականության իրավունքի բնագավառում թափանցիկություն), ֆինանսական (ակումբի ֆինանսների անկախ աուդիտ)։

Բացի այդ, կմշակվեն վեց համադաշնությաւնների համար տարածաշրջանային չափանիշներ` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։

Լրահոս
0