Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի բոլոր ուղևորներն ու անձնակազմը փրկվել են

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցНа берегу Красного моря
На берегу Красного моря - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարմիր ծովի Մարսա Ալյամ հանգստավայրի շրջանում ստորջրյա խութին բախված նավի վրա Ֆրանսիայի 27 քաղաքացիներ էին և անձնակազմի տասն անդամներ։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Փրկվել են Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսաշրջային նավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները, հայտնում է Almogaz տեղեկատվական ինտերնետ–պորտալը։

Նավի վրա եղել են Ֆրանսիայի 27 քաղաքացիներ և անձնակազմի տասն անդամներ, հայտնում է ինտերնետային պորտալը։

Նավը բախվել է ստորջրյա խութի Կարմիր Ծովի Մարսա Ալյամ հանգստավայրի շրջանում և ամբողջովին խորտակվել։

Վթարի վայր են մեկնել փրկարարները։

Լրահոս
0