00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալվրցյան. Կրոնափոխ հայերի համար կարող են վտանգավոր լինել մկրտության թեմայով շահարկումները մամուլում

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրա կարծիքով` Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող հայն այսօր իսլամ է դավանում, քանի որ հավատափոխ է եղել բռնի ճանապարհով, ուստի իրավունք չունենք այդ հարցը դարձնել օրակարգային

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող հայն այսօր իսլամ է դավանում, քանի որ հավատափոխ է եղել բռնի ճանապարհով, ուստի իրավունք չունենք այդ հարցը դարձնել օրակարգային, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։ Նրա կարծիքով` եթե կրոնի հարցն օրակարգային է, ապա այն պետք է լինի վերջին կետերից:

Անդրադառնալով իսլամացած հայերի կրոնափոխման, Հայ առաքելական եկեղեցում մկրտվելու կամ նրանց չմկրտելու վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում մամուլում շահարկվող թեմաներին՝ բանախոսը նախ շեշտադրում է, որ իսլամադավան հայերը կամավոր չեն հեռացել իրենց կրոնից, եկեղեցուց, պատմությունից և մշակույթից:

«Նրանք բռնության զոհեր են, մի՞թե սա պետք է մոռանանք: Այս մարդիկ բռնի կերպով կրոնափոխվել են և մինչև օրս կրում են իսլամացման հետևանքները, որն ուղղակի ցեղասպանության շարունակությունն է: Փոխարեն անդրադառնան այս խնդիրներին, ամեն մեկը դարձել է եկեղեցու կարգը քննող, մկրտության հարցերով զբաղվող, մկրտության մասին մտահոգված մարդ: Որոշ գործիչներ իրենց անհասկանալի կամ կասկածելի նպատակների համար թույլ են տալիս, որ քաղաքական, հրապարակախոսական ասպարեզը պղտորվի նման փառասիրական գործունեությամբ»,- վրդովմունք է հայտնել բանախոսը:

Ալվրցյանը համոզված է, որ այդ հարցը քննարկելով ոչինչ չենք շահում, ավելին` վտանգում ենք այդ մարդկանց։

«Այս օրերին դա դարձնել է քննարկման առարկա, հայկական անուն-ազգանուններով մկրտության վկայականներով մամուլը հեղեղելով ոչ միայն մեր գործին ենք վնասում, այլ այդ մարդկանց ենք վտանգի տակ դնում: Արևմտյան Հայաստանում ապրող կրոնափոխ հայության համար կարող է շատ վտանգավոր լինել, պետք չէ այդ մասին խոսել ոչ հիմա, ոչ երբևէ»,-կարծում է նա:

Նրա խորին համոզմամբ՝ այս թեման շահարկում են մարդիկ, որոնք բացարձակապես անտեղյակ են խնդրից: «Եվ, ընդհանրապես, «Արևմտյան Հայաստան» հասկացությունը սկսել են այն աստիճանի շահարկել,  որ այստեղ տեսնում եմ գիտակցված և չգիտակցված հայ դատի, հայկական հարցի պառակտում»,- համոզված է Հայկազուն Ալվրցյանը:

Լրահոս
0