ԱԳՆ. Կահիրեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան

© Photo : ARKA news agencyЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի քան 20 մարդ է տուժել Կահիրեում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան, «Sputnik-Արմենիա» կայքին հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հինգշաբթի տեղի է  ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով  տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում` իրավապահ մարմինների յոթ աշխատակից։

ՆԳՆ տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել, երբ ականապատ ավտոմեքենան կանգ է առել ազգային անվտանգության վարչության շենքի մոտ, վարորդը մոտոցիկլետով հեռացել է դեպքի վայրից։

Ներկա պահին տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել։

Լրահոս
0