Հայաստանի բնակչուհին մահացել է օձի խայթոցից

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցВыставка змей в Калининграде
Выставка змей в Калининграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի բնակչուհին մահացել է օձի խայթոցից

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի– Sputnik. Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա Կ.Հարությունյանը հինգշաբթի մահացել է օձի խայթոցից, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Հարությունյանը օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն:

Օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ սրունքի թաթային շրջանի օձի խայթոց, 2–3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ.Հարությունյանը հինգշաբթի մահացել է:

Լրահոս
0