Հայաստանի երեք քաղաքացիներ են զոհվել Վրաստանի արևմուտքում գրանցված ՃՏՊ-ում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցАвария на дороге
Авария на дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրեական գործ է հարուցվել «երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան» հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հինգ մարդ վնասվածք է ստացել, ևս չորսը, որոնցից երեքը Հայաստանի քաղաքացիներ են, զոհվել են Վրաստանի արևմուտքում գրանցված ՃՏՊ-ում, հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Դեպքի վայրում աշխատում էին հրշեջ և փրկարար ծառայության բրիգադներ: Գերատեսչության տեղեկացմամբ, բոլոր տուժածները տեղափոխվել են Քութաիսիի բժշկական հաստատություն:

Քրեական գործ է հարուցվել «երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան» հոդվածով, ինչը պատժվում է վեցից տասը տարվա ազատազրկմամբ:

Լրահոս
0