00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Ռուսաստանն ու Արևմուտքը կթողնեն Հարավային Կովկասը ծայրահեղ դեպքի համար

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցВиды Дагестана
Виды Дагестана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունը վերջին շրջանում սրվել է աշխարհի տարբեր շրջաններում, և Հարավային Կովկասն իր ռազմավարական դիրքով չէր կարող բացառություն լինել, կարծում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստսոսի– Sputnik. Ռուսաստանն ու Արևմուտքը կփորձեն պահպանել հարավկովկասյան քարտեզը ծայրահեղ սրման համար, ինչի մասին խոսելը դեռ շուտ է, «Sputnik-Արմենիա» պորտալին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը` մեկնաբանելով Stratfor–ի զեկույցը։

Stratfor մասնավոր ամերիկյան հետախուզական–վերլուծական ընկերության փորձագետների զեկույցում նշվում է, որ Ռուսաստան–Արևմուտք դիմակայության կենտրոնը կարող է Ուկրաինայից տեղափոխվել Կովկաս` Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։

«Ակնհայտ է, որ Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունը վերջին ժամանակներում սրվել է աշխարհի տարբեր շրջաններում։ Հարավային Կովկասն իր ռազմավարական դիրքով չէր կարող բացառություն լինել», – ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում իր շահերն ունեն և Ռուսաստանը, և ԱՄՆ–ն, և ԵՄ–ն, և նրանց միջև, իհարկե, մրցակցություն գոյություն ունի, ինչը դրսևորվում է դաշնակիցների հետ համագործակցության ամրապնդման միջոցով սեփական դիրքերն ամրապնդելու փորձով։ Նա նշեց, որ վերջին տարիներին տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները տեղի են ունեցել հենց այդ քաղաքականության շրջանակում։

«Միաժամանակ հաշվի առնելով այն, որ Հարավային Կովկասը բավականին բարդ,  պայթյունավտանգ տարածաշրջան է, կարծում եմ, որ կողմերն իրենց ներքին «խաղում» կխուսափեն լայն ներգրավվածությունից, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, իսկ մերձարևելյան անկայունության ընդլայնումը մինչև Կասպից ծոց դժվար թե որևէ մեկին ձեռնտու է», – ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ հիմա նկատելի է բավականին մեծ հետաքրքրություն, հակառակ գործընթացը` նույն Հարավային Կովկասը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը, դարձել է Արևմուտք–Ռուսաստան համագործակցության հազվագյուտ կետերից մեկը։

«Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանը, ԵՄ–ն` ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ–ն փորձում են առավելագույնս աջակցել բանակցային գործընթացին` կանխելով կողմերի միջև լարվածության աճը», – ընդգծեց Մինասյանը։

Լրահոս
0