00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մեղրը կյանքի բուժահեղուկ է

© Sputnik / Игорь Агеенко / Անցնել մեդիապահոցПасека в Амурской области
Пасека в Амурской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի Հայաստանում նախատեսվում է արտահանել մոտ 16.8-18.1 տոննա մեղր, ինչը փոքր պետության համար լավ ցուցանիշ է

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Անհիշելի ժամանակներից ամբողջ աշխարհում մեղրը համարվել է ամենաօգտակար բնամթերքը։ Դրա բժշկարար հատկություններն անհնար է թվարկել։ Բոլորի սիրած բնամթերքը մեր կյանքում անփոխարինելի դեր է խաղում։

Մեղրը Հայաստանում արտադրում են ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, որտեղ շատ են բուսականությամբ և ծաղիկներով հարուստ դաշտերն ու մարգագետինները։ Վնասակար արտադրություններից և մայրուղիներից հեռու գտնվող այս աշխարհագրական դիրքը նպաստում է հավաքվող նեկտարի բարձր որակին։

Ջրի ցածր պարունակության, մեծ թվով անհրաժեշտ վիտամինների և մարդու օրգանիզմի համար բժշկարար հատկությունների առկայության շնորհիվ, հայկական մեղրը շատ անգամ գերազանցում է չինականն ու արգենտինականը, որոնք առաջատարն են համաշխարհային մեղրարտադրության ոլորտում։

«Հայաստանի մեղրն աշխարհի ամենահամեղ, օգտակար և մաքուր նեկտարն է։ Այն իր բժշկող հատկությունների շնորհիվ կարող է կանխել մի շարք հիվանդություններ»,– barev.today–ին պատմել է մեղվապահ Պավել Առաքելյանը։

Հայաստանում կա մոտ 200 հազար փեթակ։ Ամեն տարի արտահանվում է մոտ 16.8-18.1 տոննա մեղր, որը նման փոքր երկրի համար այդքան էլ վատ ցուցանիշ չէ։ Ասում են, որ Հայաստանում բարձրորակ մեղրը հավաքում են Արցախում և Սյունիքի մարզում։ Եվ զարմանալի չէ, որովհետև լեռնային տեղանքի բուսականության բազմազանության պատճառով և բնակլիմայական լավ պայմանների պատճառով մեղրի համը չափազանց հարուստ է և հագեցած։

«Ի տարբերություն այլ երկրների, հայկական մեղրը հավաքում են տարին մեկ անգամ։ Սովորաբար մեղրահավաքը սկսվում է հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ։ Մեղր հավաքելուն պետք է պատրաստվել շատ հանգամանորեն` չմոռանալով հիմնական պարագաները` մեղվապահի հագուստը, առաջին անհրաժեշտության գործիքները, մեղուներին ծխեցնելու սարք, մեղրազտիչ»,– ասում է պապիկը։

Մեղվապահի խոսքով, հավաքած մեղրի մի մասն իրացվում է Հայաստանում, իսկ մյուսն արտահանվում է ԱՊՀ, Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Այսօրվա դրությամբ, ստացվող արտադրանքի որակի ստուգման հավաստագրված լաբորատորիայի բացակայության պատճառով առայժմ հնարավորություն չկա մեղրն արտահանել եվրոպական երկրներ։

«Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարին այդքան էլ բերքառատ չէր։ Անձրևները քիչ էին, իսկ մշտական երաշտի և շոգի պատճառով մենք յուրաքանչյուր փեթակից հավաքել ենք 30–ական կգ մեղր։ Եթե համեմատենք նախորդ տարիների ցուցանիշները, ապա դա մեկ տարվա ընթացքում ստացվող մեղրի կեսը»,– պատմում է մեղվապահը։

Նշենք, որ հայկական մեղրը դեռևս հին ժամանակներից ոսկու գին է ունեցել, այն կարելի էր փոխանակել այն ժամանակ արժեք ունեցող ամեն ինչի` մորթու, կաշվեղենի, զենքի, թանկարժեք քարերի հետ և այլն։ Իսկ այսօր մեղրը հավաքելուց հետո բնակիչները մի մասն օգտագործում են, մյուսը` վաճառում։

«Հայկական լավ մեղրն էժան չէ։ Մեկ կիլոգրամն արժե 4000 դրամ (մոտ $8), իսկ եթե մեղրը վաճառվում է ավելի արժեքավոր և օգտակար մեղրամոմով, ապա` 5500 դրամ (մոտ $10)»։

Ողջ աշխարհում ամենաթանկ մեղրն «էլֆիականն է»։ Այն ստանում են Արևմտյան Հայաստանից, Արտվինից (ժամանակակից Թուրքիա)։ Այդպիսի մեղրի մեկ կիլոգրամն արժե 5000 եվրո։ Դա պայմանավորված է նրանով, որ էլֆիական մեղրը ստանում են անսովոր պայմաններում` 1800 մետր խորության վրա։ Մերձավոր Արևելքի բնակիչների խոսքով, ովքեր հաճախ են գնում «էլֆիական մեղրը», համով և որակով չի գերազանցում հայկական մեղրը։ Բանն արհեստական բարձրացրած գինն է, և այն, ցավոք, քչերն են կարողանում ձեռք բերել։

Լրահոս
0