ԶԼՄ. Օզբիլիսը կարող է տեղափոխվել իսպանական «Ռայո Վալյեկանո»

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցПрезентация ФК "Спартак" сезона 2015/2016
Презентация ФК Спартак сезона 2015/2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռայո Վալյեկանոն» հետաքրքված է Օզբիլիսով, սակայն Սպարտակն առաջարկում է միայն ֆուտբոլիստի վարձակալություն

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի– Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է վարձակալության հիմունքներով տեղափոխվել իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբ, գրում է Sports.ru–ն։

Իսպանական ակումբը «Սպարտակին» առաջարկել է 500 հազար եվրո 25–ամյա ֆուտբոլիստի տարեկան վարձակալության համար, մերժում է ստացել, ասվում է հաղորդագրությունում։

Ռուսական ակումբը պահանջում է 1 մլն եվրո, իսկ «Ռայո Վալյեկանոն» մտածելու ժամանակ է վերցրել։ «Սպարտակը» չի շտապում բաժանվել Օզբիլիսից և դիտարկում է միայն հայ կիսապաշտպանի վարձակալության տարբերակը։

Արասը ցանկանում է փոխել ակումբը, քանի որ Դմիտրի Ալենիչևի թիմում չի ստանում խաղային փորձ։ Ընթացիկ խաղաշրջանում Օզբիլիսը ոչ մի խաղ չի անցկացրել «Սպարտակի» կազմում»:

Ֆուտբոլիստը երկար ժամանակ վերականգնվել է ծնկի ծանր վնասվածքից հետո։

Լրահոս
0